17:30 07.12.2019
Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, վարչապետի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն էլ մեկ տարում ի մի բերեց բուն հանձնարարականը, հաշվառվեցին աղետի գոտում եղած տնակները, ուսումնասիրվեցին դրանցում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրները:
Արդյունքում` մշակվեցին այն տարբերակները, որոնք իրատեսական կարող են լինել բնակարանային ապահովման հարցում: Ինչպիսի”ն կլինի մոտեցումը՝ բնակարանաշինությո՞ւն, բնակարանների գնման վկայագրերի տրամադրո՞ւմ, կիսակառույցների շինարարությո՞ւն, թե՞ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորում: Որն էլ ընտրվի, ամեն դեպքում՝ 31 տարի անց, խնդրի լուծման հասնելու պահանջը նույնն է՝ Գյումրին պետք է մաքրել տնակներից:
Ապրել տնակում և երազել նոր տան մասին. այս ճակատագիրը Գյումրիում շատերին է բաժին հասել: Աղետի հետևանքների հիմնական կրողը մնում է այս քաղաքը. ապացույցը 2000-ից ավելի տնակներն են: Կենցաղ մուտք գործեց «դոմիկ» բառը, որը դարձավ միջազգային, չթարգմանվող, բնակիչներն էլ կենցաղավարման իրենց պայմաններն են ստեղծել ու դեռ ստեղծում են:
Թերևս՝ ոչ իրենց մեղքով, սակայն մարդիկ հասկացան, որ Գյումրիում տնակը ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական կացարան է: Հերմինե Մովսիսյանը 1991 թվականից է տնակում, ասում է՝ երբ նորաստեղծ ընտանիքը տնակում սկսեց համատեղ կյանքը, սպասում էր, որ ընդամենը 2 տարի է այնտեղ ապրելու, բայց տղան ու աղջիկը տնակում մեծացան, հիմա նրանք 28 և 26 տարեկան են։ Ջուր կրելը, տնակը վառարանով տաքացնելն ու անձրևներից անվերջ կաթող տանիքից պաշտպանվելը տնակում ապրողի համար ամենօրյա գործ է, դրանից սարսափելի վիճակներ էլ կան:
Հերմինեն հեռախոսն է ցույց տալիս, որով նկարել է տնակում բռնած առնետին: Ասում է՝ թակարդը մետաղալարով սեղանից է կապում, որ ծուղակն ընկած առնետը չտանի։ Նրանց սպանել էլ, ասում է՝ հիմա երեխաները չեն թողնում, թե 2020-ը առնետի տարի է, գուցե իրենց ընտանիքին այս առնետները հաջողություն բերեն։
Անօթևանի կարգավիճակ չունեցող, փաստացի տնակում ապրող այս ընտանիքի դուռը 31 տարի անց առաջին անգամ թակել են, հարցուփորձ արել ու տնակը հաշվառել: Մնում է սպասել՝ բնակարան ունենալու հույսի դուռը երբ կբացվի. նրանց նման շատ ընտանիքներ են դրան սպասում: Բազմանդամ դարձած ընտանիքներին անդամների թվին ոչ համաչափ բնակարանային փոխհատուցումը Գյումրիում բաժանեց ընտանիքներին. նրանց մի մասը մնաց տնակում:
Աշխատանքային խմբի անդամ Լևոն Բարսեղյանն ասում է, որ Գյումրիում մոտ 1000 կիսված ընտանիք կա. նախորդ տարիներին պետական իշխանությունների ներկայացուցիչներն ասել են, թե իրենք այդ ընտանիքների առջև պարտավորություն չունեն, 20 տարի ակտիվիստները քննադատել են իշխանություններին, բայց՝ անօգուտ։ Հիմա աշխատանքային խմբի մշակած առաջարկությունների հիմքում ոչ թե մեկ, այլ հազարավոր տնակներից քաղաքը մաքրելն է: 25 էջանոց փաթեթի գործնական քայլերը կսկսվեն հաջորդ տարի՝ փակ տնակների ապամոնտաժումով և այլն: Այս մասին օրենսդրական առաջարկներն արդեն պատրաստ են:
Ըստ Շիրակի մարզպետի՝ Գյումրիում հաշվառված մոտ 2800 տնակներից առնվազն 700-ը կպակասի, եթե առաջարկներից մի քանիսը գործող մեխանիզմ դառնա հենց հաջորդ տարի: Լևոն Բարսեղյանի խոսքերով էլ՝ Գյումրիում շատերը կան, որ բնակարաններ ստացել են ու դրանք դիտավորյալ չեն սեփականաշնորհել, որ տնակը չքանդեն, տնակն ու տնակի զբաղեցրած տարածքը պահել են իրենց համար։
Այս խնդրին ևս լուծում է առաջարկում աշխատանքային խումբը։
Միայն քայքայված ու դարն ապրած տնակները չեն, որ 31 տարի դարձել են քաղաքի կենսագրությունը: Գյումրիի վթարային շենքերի 2000-ից ավելի բնակիչներին առնվազն 20 տարի չէին հիշում, քաղաքաշինական ծրագրերում դրանք չկային: Շենքերի վթարայնության աստիճանը մեծացավ, թիվն էլ 88-ից դարձավ 92: Կիսափլուզված շենքերի ապրողները 31 տարի է՝ պահպանում են շինությունները։ Վթարային շենքերից մեկի՝ Տիգրան Մեծի 5-րդ շենքի բնակիչ Ժանետա Գալստյանն է ասում, որ իր մուտքում ինքը մենակ է մնացել, շենքի տևական փլուզումների հետևանքով մյուս բնակիչները հեռացել են ու այլ տեղերում վարձով են ապրում։ Խիստ վթարային Տիգրան Մեծ 5-ի մեկ մուտքը 2003 թվին էր ամրացվել, մյուս մուտքերը բնակիչներին անհայտ պատճառներով ամրացման ծրագրից դուրս մնացին:
Վթարայինների ամրացման հարցը պետությունը հիմա դիտարկում է անօթևանության խնդրի համատեքստում: 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի ամրացումով քաղաքում տնակների թիվը կպակասի: Վթարայինների շատ բնակիչներն անվտանգ տեղ են փնտրել ու այն գտել են տնակներում: Եվս 3 վթարային շենքերի բնակիչների առաջնահերթ բնակարանների գնման վկայագրերի հատկացման տարբերակն է քննարկվում: Վկայագրի տրամադրումը ինչքանով է արդյունավետ տարբերակ, աշխատանքային խմբի որոշ անդամներ դրանում վստահ չեն, վկայաբերելով հետևյալը՝ տասնյակ ընտանիքներ վկայագրեր ստացան, բայց փաստացի մնում են տնակներում:
Աշխատանքային խմբի անդամ Վահան Թումասյանի խոսքերով՝ այժմ Գյումրիում տնակների մոտ 80 տոկոսը, որ մնացել է, նախկինում թույլ տրված սխալների հետևանքով է, այն է՝ բնակարան հատկացնել, տնակը չքանդել, չափից դուրս շատ վկայագրերի ծրագրերի վրա հիմնվել և այլն։ Վկայագիրը որպես հիփոթեքային վարկի կանխավճար օգտագործելու տարբերակն արդեն գործում է, իսկ բնակարանաշինություն սկսելու առաջարկը մնում է տարբերակ:
Աշխատանքային խումբը քննարկել է խնդիրը 3-4 տարում լուծելու հնարավորությունը: Ժամկետները մոտավոր են, պահանջվող ֆինանսավորման չափը դեռ չի նշվում, ավելի քան ռեալ է այն, որ անօթևանության խնդրի լուծումը նորից սկսվելու է նույն տեղից՝ տնակների մաքրումից:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...