Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը․ Անի Սամսոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+29.09 oC

Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը․ Անի Սամսոնյան

16:14 09.12.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվում է հակածխախոտային նախագիծը, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։ Քննարկումը հիմնականում վերաբերում է օրենքի կարգավորումների արդյունավետությանը և տնտեսական բաղադրիչին։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այդ քննարկման համատեքստում ասաց, որ Ռուսաստանում, որտեղ գործում է նմանատիպ օրենք, մեկ մարդու հաշվով ամենաշատ ծխախոտի գլանակներն են բաժին հասնում։ Իսկ Միացյալ Նահանգներում, ըստ Սամսոնյանի, նման օրենք չկա, բայց այնտեղի ծխող բնակչության քանակը ավելի ու ավելի նվազում է։

Այս ամենից հետո Սամսոնյանը կտրուկ շեղվեց բովանդակային հարցերից ու հարցրեց․

«Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը, որովհետև, ի վերջո, սա այն օրենքն է, որ նա աշխուժորեն լոբբինգ էր անում»։

Նախարարի փոխարեն նախագիծը ներկայացնում էր նրա տեղակալ Լենա Նանուշյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

13:50 12.06.2025

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

Հունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ ...

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

13:42 12.06.2025

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

Հունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

13:30 12.06.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

13:13 12.06.2025

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահի հետ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Բրունո Պինտուի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 33-ամյա Պինտուն նախկինում հանդես է եկել պորտուգալական ակումբներում։ Նրա նախորդ ակումբը երկրի երկրորդ լիգան ներկայացնող «Ֆելգեյրաշն» էր, որի կազմում ավարտված մրցաշրջանում 32 խաղից 11-ում Պինտուն դարպասն անառիկ է պահել։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

13:00 12.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 11-12-ը

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 40 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ բնակարանային գողության ու շրջանառությունն արգելված […] ...

Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ

12:47 12.06.2025

Ձերբակալվել են ավտոմեքենայից գողություններ արած երիտասարդներ

Ավտոմեքենայից գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացվել էր հունիսի 9-ին: Գողացել էին Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Իրացնելով Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալները՝ գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին են ներկայացվել Երևանի բնակիչ՝ 17-ամյա և Սյունիքի մարզի Շամբ գյուղի բնակիչ՝ 21-ամյա երկու երիտասարդ: Պարզվել է, […] ...

BACK_TO_TOP