Գյումրիի Անի փողային նվագախմբի համար կառուցված նոր շենքի մի մասը վիճելի տարածք է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.29 oC

Գյումրիի Անի փողային նվագախմբի համար կառուցված նոր շենքի մի մասը վիճելի տարածք է

18:50 16.12.2019

Իսահակյան 85 հասցեն է` նախկին տնակային Պիոներ պալատի տարածքը, որտեղից չի ապամոնտաժվել միայն տնակային դահլիճը: Այն քարապատել են ու վերածել Անի փողային նվագախմբի համար դահլիճի: Կողքին էլ մեկ տարի առաջ սկսեցին նոր շենքի շինարարությունը: Ընդհանուրը 180 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Կառուցապատումն ավարտված է, բայց վիճելի հարցերը, այն էլ տարածքային, նոր են սկսվում: Սարքելու ընթացքում ու հետո ավելի լրջացավ մի խնդիր, որին շինարարության պատվիրատուն ընթացք չի տվել: Հողատարածքի մի մասը, որի վրա կառուցվել է Փողայինի նոր շենքը,  սեփականություն է:

Որ գնված 2 հողակտորներն օրինական են, սեփականատերը փաստաթղթերով է ապացուցում, որոնց վրա տեղադրված տնակները պատկանել են Պիոներ պալատին: Երկու հողակտորը միասին կազմել է 100 քառակուսի մետր տարածք, բայց միայն տնակները չէ, որ խանգարել են ժամանակին սկսել սեփական տան կառուցումը. շինթույլտվություն ևս չի ունեցել:

Տնակների ապամոնտաժմանը հողակտորների սեփականատերը սպասել է մինչև 2017 թվականը: Թե ինչ էր պատրաստում կառուցել, ցույց է տալիս հողակտորներից մեկի համար արված չափագրումներն ու նախագիծը, բայց 100 քառակուսի մետր սեփական հողակտորից մոտ 40 քառակուսին, ըստ սեփականատիրոջ, առանց իր թույլտվության վերցրել են իրենից ու շինարարություն սկսել:

Շինարարության մեկնարկի օրվանից մի քանի անգամ դիմել է, բողոքել քաղաքապետարանում, որ իր սեփականության իրավունքն անտեսել են: Մեկ տարի անպատասխան են թողել դիմում-նամակները, ինչի պատճառով ստիպված է եղել հարցը վիճարկել դատարանում: 4 դատական նիստից հետո քաղաքապետարանն էլ հակընդդեմ հայցով  է մտել դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Սամվել Գևորգյանի սեփականության իրավունքի վկայականը:

Քաղաքապետարանի ճարտարապետն ասում է` վերցրածն ընդամենը 2 քմ-ն է, բայց խոսքը 40 քառակուսու մասին է: Իսկ թե ինչ տարբերակով է հնարավոր վերադարձնել կամ գուցե փոխհատուցել, սեփականատիրոջ ու պաշտոնյայի հաշվարկները, մեղմ ասած, չեն համընկնում:

Տարածքի սեփականատերը պատրաստ է շարունակել վեճը դատարանում, շեշտեց, որ սեփականության իրավունքի վկայականի չեղարկման մասով քաղաքապետարանի հայցն էլ մերժվել է: Հողային պատկանելության հարցի վիճարկումը շարունակելի է, բայց փողային նվագախմբի նոր շենքի տարածքից հրաժարումը քաղաքապետարանը բացառում է: Դատարանում վիճակվող հարցին զուգահեռ, պատվիրատուն չի դադարեցրել շինարարությունը:

Փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավարին այս խնդիրները, կարելի է ասել, չեն մտահոգում. 35 տարի անց վերջապես նոր շենք են ունենալու: Վիճելի տարածքում էլ ներքին հարդարման աշխատանքներն անավարտ են, բայց նվագախումբը եկել, տնավորվել է` մի հատվածում շինարարություն է, մյուսում փորձեր են  անում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP