21:52 10.12.2019
Բելգիայի ամենախոշոր կենդանաբանական այգիներից մեկում ծնվել է հազվագյուտ սպիտակ ռնգեղջյուր: Այս մասին հայտնել է National Geographic Россия-ն:
Բելգիայի Pairi Daiza կենդանաբանական այգին արդեն հրապարակել է փոքրիկի նկարները և դրանց կից գրել է, որ նա ունի շատ լավ ախորժակ, իսկ նրա մայրիկը՝ Մադիբան, շատ հոգատար է:
https://www.facebook.com/JardinDesMondes/posts/2731406286925600?__xts__[0]=68.ARBARIh4OuZpXtYv6W9fRXnmCWcyvvU2e1IsljxMeYkSbaX1nXuzYScqGbAYk-9dlwH3uahcY3yGtbbQFzicxX_weI77Ma8xIZLFRpoxgvrzxuCtyTOiCJPHxMJBgB2FnoJZXSkdlnaHSPmpY7H6V4Dt277QOP46uMlyKoRgzH0XrQMlguCDDJ24OxNScU9SF7qo5UCJBXgFKZwFaBRUFSrkEGBbDE0_ZaIrcomenc_roTBkzpSf6eDDE_4pDApCE3UPgDxBwyo_J4iXJe0A-UdXwNfbosErO_Mjc_vXxJA9MJlNobEXzkLOGL3176HLJZ7yK6hRUJel11m1aMyLJdwb1A&__xts__[1]=68.ARDjiZkKU_taLcp2J-NcTY4VksdT9_4PvkW9lrXLlIee30MLHuRGXCAH5yCIRegZGtB5ooIOJJjTgD5PtAH3pYLusS3cMOAE4mqEDTF0iePAtyu2Aoi2_cajFAQ2-_Kw6CKs5Lps00nA8uH3fdPqFHk7aVlCLt24g37XbdG366tedY51EVyLnwXfscKxXZs8Y2y8Fx-mD3Fa0WRM43TdTU5S0_AXZwNrybEuPpcM8MfZKfIhqi-EwuSZw7NddJqUT-2eI44mg02sHKCJ-InVmrUhx_f7lvJbhLOKLoj_SObM0j7cubZ9bDs3OY95k_zYgZyScrMun-sn6mBJKQ2_prY1Mg&__tn__=-R
Բրյուսելից 60 կմ հեռավորության վրա Բելգիայի ամենամեծ կենդանաբանական այգիներից մեկն է՝ Pairi Daizaը, որը բացվել է 1994 թվականին: Այնտեղ են ապրում մոտ 600 տեսակի կենդանիներ և թռչուններ՝ ընդհանուր հաշվով 4000 կենդանիներ 65 հա տարածքում: Նրանց թվում են 3 հասուն սպիտակ ռնգեղջյուրներ: Արու Ջոբին և երկու էգ ռնգեղջյուրներ՝ Էլեոնորը և Մադիբան:
Սպիտակ ռնգեղջյուրն ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչն է: Արուի քաշը կարող է հասնել 5 տոննայի, մարմնի երկարությունը՝ 4,2 մետրի: Այս տեսակի անվանումը կապված չէ կենդանու մաշկի գույնի հետ: Ենթադրվում է, որ հոլանդացիները, ռնգեղջյուրի մռութի մասին խոսելիս օգտագործել են «wijd»(մեծ, ընդարձակ) բառը, ինչը բրիտանացիներ լսել են «white» (սպիտակ):
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...