21:10 16.12.2019
88-ին Լենինականի ֆրանսիական թեքումով 10-րդ դպրոցն ավերակների վերածվեց, փլատակներում մնացին աշակերտներ ու ուսուցիչներ: Այդ ծանր օրերին էր, որ սեփական վիշտը կոկորդում խեղդելով՝ նա երդվեց հարազատ դպրոցը նույն տեղում կառուցել։ Գյումրեցի Մարտինն էր Փաշայան՝ դպրոցի տնօրենը: Հենց նրան է ֆրանսահայ հեղինակը իր գրքում կոչել Հսկա: 88-ի երկրաշարժից 40 օր անց նա արդեն իր նպատակներն իրականացնելու գործին ձեռնամուխ եղավ:
1990-ականների սկզբին արդեն ֆրանսիական դպրոցը նոր շենք ունեցավ՝ Ֆրանսիայի սենատի հայասեր պատգամավորների, Ֆրանսիայի տեղական մարմինների, կազմակերպությունների ու այլ դոնորների ֆինանսական ներդրումներով ու Մարտին Փաշայանի ջանքերով։ Այս ամբողջ պատմությունն է հիմք եղել ֆրանսահայ լրագրողի համար գյումրեցի Մարտինի մասին գիրք գրելու։ 14 տարի առաջ գործնական մեկ հանդիպումից է ծնվել Պասկալ Մագեզյանի և Մարտին Փաշայանի մտերմությունը:
Պասկալ Մագեզյանի «Քառասունքի երդումը» գիրքն արդեն հայերենով հասանելի է ընթերցողներին: Գիրքը հայերեն թարգմանվել է Կազա հիմնադրամի հովանավորությամբ:
Ֆրանսահայ լրագրողը թեև լավ չի տիրապետում հայերենին, բայց հասկանում է լեզուն, որն էլ օգնել է նաև հասկանալ, ընկալել գյումրեցի Մարտինի ճակատագրի պատմությունը:
Հեղինակը ներկա չէր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին, բայց Ֆրանսիայից տեսակապով ներկա գտնվեց միջոցառմանը:
«Մարտին Փաշայանի հետ իմ մտերմությունն ավելին է, քան ընկերությունը: Նա ինձ համար իդեալական մարդու տեսակ է, ով աղետի հասցրած վիշտը չմոռացած՝ իրեն նվիրեց հայրենի քաղաքին։
Սերունդներ կրթելու լի հույսերով էր ապրում: Նա ուժեղ կամքի տեր է, հանուն սերունդների կրթության նա հազարավոր կիլոմետրեր է անցել։ Երկար ժամանակ եմ ապրել Փաշայանի հետ ձեր քաղաքում, տեսել եմ, լսել 88-ի աղետը վերապրած ճակատագրերի մասին, Գյումրին այն քաղաքն էր, որը ցավից ծնկի չեկավ, ու գիտե՞ք ինչու, որովհետև ձեր քաղաքն ունի Մարտինի նման հսկաներ»,- տեսակապով ասել է գրքի հեղինակը:
Մարտին Փաշայանն այն անվանում է հուշագիրք, որը միայն իր մասին չի պատմում, այստեղ հիշողություններ են, որտեղ հազարավոր ճակատագրեր իրար նման են, վիշտը հաղթահարելու պայքարը նույնպես:
Պասկալ Մագեզյանի գրքի հայերեն թարգմանությամբ զբաղվել է Աննա Ունուպօղլյանը, նաև ֆրանսերենով գրքի բովանդակային մասի իր մասնակցությունն է ունեցել: «Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» գրքում ներկայացված են նաև այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք ներդրում են ունեցել աղետից հետո Գյումրիի վերականգնման գործում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...