Թմրանյութ է օգտագործել, վատացել ու մահացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Թմրանյութ է օգտագործել, վատացել ու մահացել

13:43 25.05.2018

Ապրիլի 26-ին մի քաղաքացի զանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերել էր Նոր Խարբերդի բնակիչ, 29-ամյա Ա․ Հ․-ի դին։

Ոստիկանությունից հայտնում են, որ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարվածի մանրամասներ: Ապրիլի 25-ին, ժամը 3-ի սահմաններում, Ա․ Հ-ն հանդիպել է ընկերների՝ գյումրեցի 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։
Մայիսի 24-ին Շուխյանն ու Մելքոնյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։
Պարզվել է, որ ընկերները «Տեցի կռուգ» կոչվող հատվածում Մելքոնյանի վարած «Օպել» մակնիշի մեքենայում օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոցը։ Ա․ Հ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, անկանոն շարժումներ է արել, գլուխը խփել մեքենայի սրահի տարբեր հատվածներին ու մահացել։ Ռուբեն Շուխյանն ու Վարազդատ Մելքոնյանն անակնկալի են եկել, դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել։
Քննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

14:35 30.04.2025

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

14:30 30.04.2025

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

14:24 30.04.2025

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

BACK_TO_TOP