13:25 18.12.2019
Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը։ Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020թ․ վերջին։
Ավելի վաղ՝ 2011թ․ երկարատև լքվածությունից հետո եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էր եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Սակայն 2015թ․ վերջին և 2016թ․ առաջին կեսին Սուրում տեղի ունեցած բախումների ընթացքում և դրանցից հետո եկեղեցին հայտնվել էր կիսավեր վիճակում։ Շինության պատերին խոշոր անցքեր էին գոյացել, տանիքը վնասվել էր։
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376-ին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական՝ հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում։ Մինչև «Տեղահանության օրենքի» հապարակումը՝ 1915թ․ մայիսի 27-ը, եկեղեցին շահագործվել է հայերի կողմից։ Հայոց ցեղասպանության հետևանքով լքված այս աղոթատեղին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որպես ռազմական շտաբ է ծառայել, իսկ ավելի ուշ թուրքական «Sümerbank»-ի կողմից օգտագործվել որպես բամբակի պահեստ։
Շուրջ 3․000 քմ տարածք զբաղեցնող եկեղեցին վերաբացվել էր 1960-ականներին, սակայն 1980-ական թվականներին շրջանում բնակվող հայերի թվի խիստ պակասելու հետ այն կրկին բարձիթողի վիճակում էր հայտնվել։ Գանձախույզների թիրախում հայտնված պատմական կառույցը ժամանակի ընթացքում լուրջ վնասներ էր կրել։ Եվ միայն 2011թ․ տեղի հայերի ջանքերով վերանորոգվել և վերաբացվել էր։ Իրենց կրոնին ու ազգային ինքնությանը վերադարձած մեծ թվով հայերի համար կարևոր հավաքատեղի դարձած Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015-2016թթ․ Թուրքիայի ներքին քաղաքական բախումների պատճառով բավական երկար ժամանակով կրկին փակվել էր և անհասանելի դարձել հայ համայնքի համար։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...