17:02 18.12.2019
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված շնորհավորանքների համար: Գրառման մեջ մասնավորապես ասված է.
«Իմ սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ Հայաստանում ու արտերկրում,
Անչափ շնորհակալ եմ այն բազում հաղորդագրությունների, զանգերի համար, որոնցով սկսել եք շնորհավորել ՀՀ կառավարության վաղվա նիստում ինձ Հանրային խորհրդի նախագահ նշանակելու լուրի կապակցությամբ։ Ինչպես արդեն հաստատել եմ լրատվամիջոցների համար, ՀՀ վարչապետի կողմից ստացել եմ նման առաջարկ ու ընդունել եմ այն, ինչի կապակցությամբ երախտագետ ու շնորհակալ եմ այդ բարձր վստահության համար, ինչը չափազանց պարտավորեցնող է։Հիշեցնեմ, որ դեռևս այս տարեսկզբին այդ կառույցի անդամ դառնալու առաջարկությունն էլ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանից ստանալու ժամանակ ասել էի, որ այնտեղ գնում եմ բացառապես որպես փորձագետ՝ ՀՀ կառավարության համար խորհրդատվական իրավասությամբ այդ սահմանադրական հաստատության գործունեության մեջ իմ համեստ ներդրումն ունենալու այն հարցերով ու ոլորտներով, որոնք անցած տասնամյակներում իմ փորձագիտության դաշտում են եղել։
Այժմ էլ այնտեղ իմ գործունեությունը շարունակելու եմ բացառապես նույն առաքելությամբ ու նույն մասնագիտական ինքնությամբ, թեպետ արդեն՝ նախագահի կարգավիճակով, որը, ինչպես ինքներդ եք հասկանում, որևէ կերպ չի ավելացնում իմ փորձագիտական կարողությունները, մինչդեռ ավելացնում է պատասխանատվությունն արդեն հավաքական մարմնի ու նրա անդամների և մեր խորհրդատվության երկու հիմնական շահառուների՝ հանրության ու ՀՀ կառավարության առջև։
Մինչ այժմ չէի հրապարակում վերջին օրերին ստացված այդ առաջարկության ու իմ համաձայնության մասին մի պարզ պատճառով․ քանի դեռ դրա մասին կառավարությունը պաշտոնապես չի հայտարարում, իմաստ չկար այն հրապարակային դարձնել․ ի վերջո՝ ձեռք բերված համաձայնություններից անդին վերջնական որոշումն իրենցն է։
Ու դա անում եմ այժմ, քանի որ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արդեն իսկ հաստատել է վաղվա նշանակումը։ Ավելի հանգամանալից իմ խոսքը կգրեմ նշանակումից հետո, իսկ այժմ պարզապես շնորհակալ եմ սրտաբուխ խոսքերի ու շնորհավորանքների համար։
Միշտ ձեր՝ Ստեփան
Հ․ Գ․ Հա, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, տեղեկացնեմ, որ այն հասարակական, չվճարվող աշխատանք է»։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...