15:56 09.12.2017
ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ նոր կոռուպցիոն սկանդալին՝ նշելով, որ նրանք 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում:
Այս մեղադրանքը ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մեն կղզին Բրիտանական թագի ինքնավար թագավորական տարածք է, որը գտնվում է Իռլանդական ծովում՝ Անգլիայի և Իռլանդիայի միջև:
«Վերջերս ՀԺԿ նախագահ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. օգոստոսի 1-ին Մեն կղզում՝ 1 ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալով: Նա բացահայտել է Bellway Limited ընկերությանը 15 միլիոն դոլարի բանկային փոխանցումների քաղվածքներն ու պատճենները.
– 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի փեսան՝ Զիյա Իլգենը, փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:
– 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի եղբայր Մուսթաֆան փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:
– 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի աները՝ Օսման Քեթենչին, փոխանցել է 1.25 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին՝ 1 միլիոն դոլար:
– 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի նախկին գործադիր օգնական Մուսթաֆա Գյունդոգանը փոխանցել է 1.25 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին` 250 000 դոլար:
– 2011 թ. դեկտեմբերի 29-ին Էրդողանի որդին՝ Ահմեդ Բուրաք Էրդողանը, փոխանցել է 1.45 միլիոն դոլար, իսկ 2012 թ. հունվարի 4-ին՝ 2.3 միլիոն դոլար»,- գրել է Հարութ Սասունյանը:
Քըլըչդարօղլուն խորհրդարանական միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով փոխանցումների վերաբերյալ հետաքննություն անցկացնել, սակայն մեծամասնություն կազմող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեմ է քվեարկել այդ առաջարկությանը: Երբ Քըլըչդարօղլուն դիմել էր խորհրդարանին Էրդողանի դեմ մեղադրանքների առնչությամբ, պետական հեռուստաընկերությունը անջատել էր ուղիղ հեռարձակումը:
Այնուհետ ամերիկահայ վերլուծաբանը նշում է, որ թեև թուրք դատախազները հայտարարեցին, որ իրենք հետաքննում են Էրդողանի դեմ մեղադրանքները, սակայն ոչ մի դատավոր չի համարձակվի հաստատել, որ Էրդողանը մեղավոր է որևէ հանցագործության համար՝ հաշվի առնելով, որ շատ դատավորներ պաշտոնազրկված են կամ կալանավորված Թուրքիայի նախագահի ցանկությունները չկատարելու համար:
«Էրդողանը, ինչպես և սպասվում էր, զայրացած է իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների համար: Նա հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ նա բանկային հաշիվ ունի արտասահմանում: Էրդողանի իրավաբան Ահմեդ Օզելը հայտարարել է, որ Քըլըչդարօղլուի կողմից հրապարակված բանկային փաստաթղթերը «կեղծ» էին, իսկ մեղադրանքները որակել է որպես «սուտ»:
Էրդողանը սպառնացել է, որ Քըլըչդարօղլուն «թանկ կվճարի» դրա համար և դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 500 հազար դոլար զրպարտության համար»,- գրել է Սասունյանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...