19:55 25.12.2019
Քրիստոսի ծննդյան ավետիսը դեկտեմբերի 25-ին միմյանց են փոխանցում նաև հայ կաթոլիկները։ Կաթողիկե եկեղեցու հետևորդները Շիրակի մարզում ևս քիչ չեն։
Մարզը գործող 9 կաթողիկե եկեղեցի ունի, տասից ավելի համայնքներ հիմնականում կաթոլիկ քրիստոնյաներով են բնակեցված։ Սուրբ Ծննդյան նախօրեին՝ երեկ, ճրագալույցի պատարագ է մատուցվել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ Գյումրիի «Սուրբ Նահատակաց» եկեղեցում։
Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսն առաջինը հայտնեցին հրեշտակները՝ ավետելով, որ ուրախությունը ամբողջ ժողովրդինը կլինի, քանի որ ծնվեց Փրկիչը: Քրիստոսի ծննդյան մանրամասն պատմությունը ներկայացվում է միայն Ղուկաս և Մաթևոս Ավետարանիչների մոտ։
Փրկչի ծնվելու իրադարձությունից 2 հազարամյակ անց էլ, այն հավատավոր մարդկանց նորից ուրախություն է պարգևում։ Հավատացյալներն են ասում, որ այս օրերին պետք է ձերբազատվել բոլոր տեսակի հոգսերից, աշխատանքային ծանրաբեռնվածությունից, որովհետև Հիսուսի ծնունդը տարին 1 անգամ է, ինչպես մեր ծննդյան օրը, ու պետք է ուրախանանք Սուրբ Ծնունդով, որովհետև կյանքի սկիզբը, ամեն ինչ կապված է Քրիստոսի հետ:
Ծննդյան տոնի ճրագալույցի պատարագն էլ քրիստոնյաների համար առանձնահատուկ խորհուրդ ունի։ Եկեղեցու գլխավոր մոմից լույս են տուն տանում, որ այն նաև օրհնություն բերի։ Իսկ ինչպես է եղել, որ ծննդյան տոները տարբեր օրերին են նշվում: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին, սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակել են նշել հեթանոսական տոները։
Դեկտեմբերի 25-ին նշվել է արևի պաշտամունքին նվիրված տոնը, և հեթանոսական ավանդույթներից հրաժարվելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին պաշտոնապես դեկտեմբերի 25-ը հայտարարել է Հիսուսի ծննդյան օր։ Հետագայում գրեթե ողջ Արևելքն այդ օրն է նշել Սուրբ Ծնունդը, իսկ հունվարի 6-ի օրվան հավատարիմ մնացել է միայն Հայ Առաքելական եկեղեցին։ Հիմա մեզ մոտ հավատացյալները Սուրբ Ծնունդը տոնում են և՛ դեկտեմբերի 25-ին, և՛ հունվարի 6-ին։
Հայ կաթողիկե եկեղեցու վարդապետ Հայր Նարեկ Մնոյանը նշում է, որ Սփյուռքում, օրինակ՝ Բեյրութում հայերը սովորություն ունեն՝ 1 անգամ դեկտեմբերի 25-ին են նշում Սուրբ Ծնունդը կաթոլիկների հետ, մյուս անգամ էլ հունվարի 6-ին՝ առաքելականների: Ինքը դրան դեմ չէ ու ասում է, որ 2 անգում Սուրբ Ծնունդ նշելը ևս մեկ առիթ է Քրիստոսով զգեստավորվելու, Քրիստոսով լցվելու:
Հավատը մեծ է Աստծո հանդեպ, բայց դեռևս Ծննդյան տոնը հայ հավատացյալների համար չի դարձել այն մեծ տոնը, ինչ նոր տարին է։ Եկեղեցու պատգամն է՝ տարբերել առաջնայինը երկրորդականից, ու Սուրբ Ծննդին տալ ավելի մեծ իմաստ։ Ասում է, եղևնին դրվել է, աստղը դրվել է, բայց չի ասվել ինչի համար: Ու հիմա կա միտում, որ քիչ-քիչ մարդիկ պետք է վերադառնան փոփոխություններին ու կարևորեն հիմնականը առաջնայինը: Ու պետք է մեր գիտակցության մեջ մեխենք, որ տարին սկսենք Քրիստոսի Սուրբ Ծնունդով:
Իսկ Նոր տարին ևս մեկ առիթ է ամփոփումի, անցնող տարին հիշելու, գնահատելու և արժևորելու, նոր թիվ թևակոխելու: Դարեր առաջ, երբ պատմիչներն ու տարեգիրները քարոզել են ու եկեղեցական տոները հաստատել, դրանք շատ ավելի մեծ շուքով են նշվել։ Շիրակի մարզի 10 համայնքներում կաթոլիկ քրիստոնյաներ են ապրում, որոնց մեծ մասը կաթողիկե եկեղեցիներում միշտ մասնակցում են պատարագներին:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...