Մաքսազերծման սպասող ավտոմեքենաների կիլոմետրեր ձգվող հերթեր Գյումրիի ավտոմաքսատան փողոցում և բնակելի թաղամասերի նրբանցքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Մաքսազերծման սպասող ավտոմեքենաների կիլոմետրեր ձգվող հերթեր Գյումրիի ավտոմաքսատան փողոցում և բնակելի թաղամասերի նրբանցքներում

19:44 25.12.2019

Գյումրիի ավտոմաքսատան մուտքից մինչև Խրիմյան Հայրիկ փողոցի 1-ին թաղամաս տանող փողոցի երկայնքով մաքսազերծման հերթին սպասող մեքենաների մեկուկես կիլոմետր երկարության շարան է:

Բնակելի շենքերի շրջակայքը վերածվել է հարմար կայանատեղիի: Մեքենայի մաքսազերծման համար վարորդների մեծ մասը դեռ երեկվանից՝ ուշ երեկոյան են եկել, այսպես ասած, հերթ պահել փողոցի այն հատվածում, որտեղ ազատ են գտել: Հերթով, կարգով ու շարքով մեքենաների շարասյունը սկսում է առաջ շարժվել, միայն թե շարասյան սկիզբը տեսանելի է, իսկ վերջը՝ ոչ:

Տեղ չկա, բայց կայանելու ելք գտնում են վարորդները: Շենքերի նրբանցքներում, երբեմն էլ սեփական տների բակերում մեքենան կայանելու տեղ են գտնում: Սրանից դժգոհող մարդիկ էլ հենց սեփական տան ապրողներն են, ասում են՝ իրենց տուն ելումուտը փակում են:

Թաղամասի բնակիչներն արդեն գիտեն, թե մեքենաների կուտակման պիկ ժամը որն է:  Հոսքը սկսվում է  լուսադեմից մինչև առավոտյան ժամը 9-ը, երբեմն նաև խցանումներ են առաջանում Խրիմյան Հայրիկ փողոցից մինչև մաքսատուն: Թեև այսպիսի իրավիճակները բոլորն էլ գիտեն, որ ժամանակավոր են, դեկտեմբերի 31-ից հետո նման հոսք չի լինի:

Տարածքում երթևեկության, կարգուկանոնի պատասխանատուն ճանապարհային ոստիկանությունն է: 4-ից ավելի կարգախմբեր տարբեր ժամերի աշխատում են: Իսկ խցանումները հիմնականում առավոտյան են լինում, բայց բանը անկառավարելի կամ անանցանելի վիճակի չի հասնում:

Խրիմյան Հայրիկ փողոցի երկու կողմերում ու ամբողջ երկայնքով կայանված մեքենաների թիվն ամեն օր հասնում է մինչև հազարի: Ավտոմաքսատունն աշխատում է իր բոլոր հնարավորություններով, 3 ժամում 300-ից ավելի մեքենա է մաքսազերծվում: Ավտոներկրողներն ու անհատները շտապում են մեքենաներ բերել մինչև դեկտեմբերի 31-ը՝ նախքան Եվրասիական տնտեսական միության կարգավորումների համաձայն մաքսազերծման նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելը: Ճանապարհային ոստիկանությունը տոն օրերին աշխատելու են խստացված ռեժիմով:

«Տոնական և հետտոնական ճանապարհային ոստիկանության մեր կարգախմբերը ուժեղացված ծառայություն կիրականացնեն։ 14-15 կարգախմբեր են հերթապահելու, լինելու է նաև գիշերային ծառայություն։ Ու մենք ավելի շատ շեշտը դնելու ենք ոչ սթափ վարորդների վրա, կլինենք շատ օբյեկտիվ ու խիստ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՃՈ 3-րդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

17:28 17.06.2025

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

17:19 17.06.2025

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...

BACK_TO_TOP