Կանայք Արևմուտքի զինված ուժերում ու հայկական բանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Կանայք Արևմուտքի զինված ուժերում ու հայկական բանակում

16:02 09.12.2017

Լուսանկարի կանայք Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդերլանդների ու Գերմանիայի պաշտպանության նախարարներն են։ Ցանցում հայտնի այս լուսանկարը 2014 թվականի է, բայց նրա բովանդակությունը չի փոխվել։ 2017 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ կանանց թիվն արդեն 6 է (լուսանկարում ստորև)։

Սա սովորական երևույթ է ՆԱՏՕ-ի ու ընդհանրապես արևմտյան երկրների պաշտպանական համակարգերում․ նախարարություններն այստեղ կատարում են բացառապես քաղաքական-քաղաքացիական գործառույթներ, ինչը թույլ է տալիս նախարարի պաշտոնում նշանակել ոչ զինվորականների։ Բայց նույնիսկ եթե զինվորական լինելը պարտադիր լիներ, դա խնդիր չէր հարուցի, քանի որ արևմտյան բանակներում կանանց ծառայությունը վաղուց կայացած երևույթ է։

Կանանց ծառայության հասանելիության նույն մակարդակն, անշուշտ, դեռ չկա Հայաստանում, սակայն դրան հասնելու ուղղությամբ քայլերն արվում են։ Խոսքը ոչ թե կանանց պարտադիր ծառայության, այլ պայմանագրային (սեփական ցանկությամբ) ծառայության անցնելու հնարավորության ընդլայնման մասին է։ Այս մասին նշանակումից հետո ԱԺ-ում ունեցած առաջին իսկ ելույթի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Արդեն այս տարվա օգոստոսին զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոններից մեկը վստահվել է կնոջ․ ռազմաբժշկական վարչությունը ներկայում ղեկավարում է փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։ Ընդ որում՝ սա ձևական նշանակում չէ, վարչության պետը լիարժեք մասնակցում է շտաբի գործունեությանը, հետևում զորավարժություններին և այլն (լուսանկարում՝ Բակո Սահակյանի թիկունքում)։

Հայաստանի զինված ուժերում, հենց մարտական ստորաբաժանումներում նույնպես ծառայում են նաև կանայք։ Մի քանի տարի է, ինչ նրանք ընդունվում են նաև ռազմական համալսարաններ, իսկ առաջին շրջանավարտներն արդեն զորքերում են ու սպայական ծառայություն են անցկացնում մինչև իսկ զրահատեխնիկայի անձնակազմի հրամանատարի պաշտոնում։

Սակայն հիմնականում կանանց հայկական բանակում վստահում են հատուկ զորքերի ծառայությունը․ առավել մեծ թիվ կանայք կազմում են կապի զորքերում։ Սակայն քիչ չեն նաև մարտական խնդիրներ կատարողները։ Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանցից մեկը՝ հատուկ նշանակության ստորաբաժանման դիպուկահարը, մարտական խնդրի կատարման համար ստացավ «Արիության մեդալ» (լուսանկարում նա չէ, մենք նրան չենք բացահայտի Wink

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP