19:59 27.12.2019
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հաջորդ տարի մտադիր է նոր նախագիծ սկսել, որով նախատեսվում է Գյումրիում կառուցել թաղամաս 50 անօթևան ընտանիքների համար: Հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանի խոսքերով` իրենք նախօրոք հայտարարել էին, որ Սուսաննա Մկրտչյանի «Խոստացած մատաղ» խճանկարն աճուրդի կհանվի, բայց այժմ խճանկարի համար այլ տեղ է որոշվել:
Այն կտեղադրվի նորակառույց թաղամասում, որտեղ միայն տների կառուցման համար 1 մլն 500 հազար դոլար է անհրաժեշտ՝ առանց կոմունիկացիոն ծախսերի: Գումարը կսկսեն հավաքագրել նախագծի ընթացքում, երբ 50 շահառուների անուններն արդեն հայտարարված կլինեն:
Rusarminfo գործակալության տեղեկություններով` հիմնադրամի այս ձեռնարկով հետաքրքրված է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, որ 2020-ի հունվարի 15-ին գալու է Գյումրի և հիմնադրամի տնօրինության հետ քննարկելու է նախագծի մանրամասները:
Նշենք նաև, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի խոսքերով՝ 50 բնակարանները Գյումրիում նախատեսվում է կառուցել շահառու ընտանիքների համաֆինանսավորմամբ, ընտրվելու են այն ընտանիքները, որտեղ ընտանիքում գոնե 2 գրանցված աշխատող կլինի, քանի որ նախագիծը հետագայում բնակարանի գումարի մի մասի՝ նախնականով տան արժեքի 20 տոկոսի հետվերադարձ է ենթադրում, ըստ ամենայնի՝ 5-10 տարվա ընթացքում:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, հիշեցնենք, աշխատում էր Գյումրիի Բուսաբանական այգու՝ թիվ 207 տնակային տարածքի հետ, և օրերս բնակարան ստացած 2 ընտանիքներն էլ այդ տարածքի տնակների բնակիչներ էին:
Հիմա «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այլևս 207 տարածքի հետ չի աշխատելու, քանի որ, ըստ տնօրենի, այդ տարածքում շատ տնակներ չկան, տնակային հասցեով հիմնականում կապիտալ շինություններ են, որոնք եթե տարածքի կանաչ գոտու նշանակությունը փոխվի, ապա կօրինականացվեն և բնակիչներն այլևս բնակարանի շահառու չեն համարվի: Իսկ շահառու 50 ընտանիքները հնարավոր է ընտրվեն քաղաքի այլ թաղամասերի տնակաբնակներից:
23:12 30.04.2025
Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումըԵրկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...