15:50 26.05.2018
Պոլսի հայոց պատրիարք Արամ Աթեշյանը Հայաստանում է: Նա եկել է մասնակցելու մայիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստին:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Արագած Ախոյանը խոսել է Պոլսում Աթեշյանի անվան շուրջ ծավալված սկանդալներից և նշել, որ մեկ ամիս առաջ Թուրքիա կատարած այցի ժամանակ ինքն ասուլիս է հրավիրել և նկատել, որ Պոլսի հայ համայնքի մեծ հատվածը մերժում է Աթեշյանին, սակայն վերջինս չունի այնքան խոհեմություն, որ ընկալի այդ իրողությունը:
Նա նաև նշեց, որ Պոլսի իրավիճակի ֆոնին Հայ առաքելական եկեղեցին ջայլամի քաղաքականություն է վարում.
«Մայր աթոռը չգիտի, թե հիմա ում է հրավիրել և ընդունել: Հոգևոր խորհրդիր նիստ է ընթանում հիմա այնտեղ ու նրանք չգիտեն Պոլսում կատարվածի մասին: Միգուցե նրանք կարող են պատճառաբանել իրենց վարած քաղաքականությունը, բայց հենց իրենց աչքին իրենց իսկ հոգևորականը ապօրինություններ է իրականացնում: Նրանք ինչո՞ւ գնահատականներ չեն տալիս»,- ասել է Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի խորհրդի նախագահ Արագած Ախոյանը:
https://www.youtube.com/watch?v=5m_1UXNofWE&feature=youtu.be
19:25 03.08.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-նԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...
19:00 03.08.2025
Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համարԵգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...
18:30 03.08.2025
Եվրահանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնագիրըԵվրոպական հանձնաժողովը հաստատել է Սլովակիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի նախագիծը, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Սլովակիայի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը։ Ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի հետ նման միջպետական համաձայնագրերը, ԵՄ ներքին […] ...
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...