Վաշինգտոնից Գյումրի տեղափոխված Սառա Սթայցը՝ հայկական արմատների ու Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.99 oC

Վաշինգտոնից Գյումրի տեղափոխված Սառա Սթայցը՝ հայկական արմատների ու Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու մասին

21:00 28.12.2019

Ինչպես փոխեց կամավորական աշխատանքը 25-ամյա ամերիկուհու նպատակներն ու ծրագրերը:

Երկու տարի առաջ մասնագիտությամբ մարքետոլոգ Սառա Սթայցն առաջարկ ստացավ գալ և Գյումրիում կամավորական առաքելություն կատարել: Վաշինգտոնից Գյումրի տեղափոխվելու, աշխատելու առաջին ու կարճ ժամանակահատվածը Սառայի համար եղավ իր նպատակները նորովի բացահայտելու սկիզբ: Ձեռք բերեց նոր ծանոթներ, ընկերներ ու սիրեց Գյումրին, փնտրեց ու գտավ իր հայկական արմատները, ավելին՝ դարձավ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ:

Գյումրեցու բարբառն ու գյումրեցի ընկերները դարձան կապող օղակներ Սառայի  համար: Հայաստանը սիրելու, հայերի հետ ապրելու ցանկությունը ամերիկուհու համար ավելի խոր արմատներ ունի: Սառայի մայրական կողմը հայ է, ազգանունը՝ Մուշոյան: Մորական պապը  արևմտյան Հայաստանի Մշո գավառից է գաղթել Ամերիկա ցեղասպանությունից երեք տարի առաջ։ Քիչ բան գիտի պապի ու 20-րդ դարի ոճրագործության մասին, բայց հպարտորեն է խոսում իր հայի գենի մասին : Սա էլ  վճռորոշ մեկ քայլի պատճառ դարձավ: Սառան երկու ամիս առաջ մկրտվեց Արթիկի Հառիճավանքում: Սառան մկրտական Հռիփսիմե անունը ստացավ: Ցանկությունը մեծ է հայկական անունից բացի հայկական ազգանուն վերցնել, ու երազում է կրել Մուշոյան ազգանունը։

Գյումրիում լավ ընկերներ է ձեռք բերել, նրանց շնորհիվ  է, որ շատ է սիրում այս քաղաքը, կենցաղն ու խոհանոցը: Հասցրել է այնպիսի ավանդական կերակուրներ եփել սովորել, որոնք վաղուց մեր տոնական սեղաններին չեն լինում: Ավելուկով ճաշի համար իր բաղադրատոմսն ունի:

Ավելուկի համն ու հոտը նաև Վաշինգտոն է տարել: Հիմա այն ընտանիքի անդամների սիրված  ճաշատեսակն է: Հարմարվել ու ընդունել այն, ինչ հատուկ է հայերի կենցաղին, Սառայի հետաքրքրությունների մի մասն են կազմում, օրինակ, նաև այն սովորույթը, որից հրաժարվել հայերս չենք կարողանում: Նոր տարվա օրերին տնետուն գնալ ու ճոխ սեղանները վայելել:

Վարժ հայերենով ու խոհանոցում հայկական ճաշատեսակ պատրաստելու իր տարբերակով Սառան առանձնացավ Հայաստանում ապրողներից։ Բոված ընկույզով ու մածունով ավելուկը իր հորինած բաղադրատոմսն է, որի համը միասին ճաշակեցինք: Սառայի ամանորյա սեղանը Գյումրիում տարբերվող կլինի,ավելի ավանդական ու համեստ մի սեղան, իսկ հավաքույթն ու նշելը մեկ օրվա պատմություն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP