Հրդեհներ Ավստրալիայում. մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Հրդեհներ Ավստրալիայում. մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են տնից դուրս չգալ

13:35 07.01.2020

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում օդն այնքան է ծխով պատվել անտառային հրդեհների պատճառով, որ երկուշաբթի՝ հունվարի 6-ին, տեղական իշխանությունները հորդորել են բնակիչներին մնալ տանը, հայտնում է DW-ն:

Մարդկանց խորհուրդ է տրվում առնվազն 48 ժամ չլքել իրենց տները: Մայրաքաղաքի օդանավակայանը չեղյալ է հայտարարել բազմաթիվ թռիչքներ, քաղաքի թանգարանները, խանութներն ու համալսարանները փակ են:

Միևնույն ժամանակ, երկրի հարավարևելյան ափերին անձրև է տեղացել, ինչը հրշեջների համար մի փոքր ավելի դյուրին է դարձրել կրակի դեմ պայքարը: Այնուամենայնիվ, Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում մոտ 170 հրդեհային օջախ դեռևս այրվում է:

«Հրդեհները շարունակում են»,- ասել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը:

Այս պահի դրությամբ երկրում հրդեհների սկսման պահից արդեն այրվել է մոտ 7 միլիոն հեկտար տարածք: Նաև մահացել է առնվազն 24 մարդ և սատկել են հարյուր միլիոնավոր կենդանիներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

15:14 29.03.2024

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է իսրայելական օդուժի հարվածները սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել հրեական պետությանը։ «Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բացի այդ ագրեսիվ հարձակումները դատապարտելուց, պետք է զսպող միջոցներ ձեռնարկեն և պատասխանատվության ենթարկեն Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին), որն ագրեսորն է», – […] ...

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

14:27 29.03.2024

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։ Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական ​​դիվանագիտական ​​թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

14:04 29.03.2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները։ Ինչպես Ջայշանքարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ «Մեր քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայում ընթացող հակամարտության և դրա ավելի լայն հետևանքների վրա։ […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

13:45 29.03.2024

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ […] ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

13:24 29.03.2024

Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Նշվում է, որ Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար:   ...

BACK_TO_TOP