17:50 12.01.2020
Անի թաղամասի 30 տարվա ջրամատակարարման և կոյուղատար ցանցը իրենց մաշվածությամբ արդեն չեն զիջում Գյումրիի 70 և ավելի տարիներ առաջ կառուցվածներին: Վթարների ու խցանումների դեպքերն Անի թաղամասի տարբեր շենքերում են: Այս մի բողոքի հասցեատերերը Տրդատ Ճարտարապետ 12 շենքի բնակիչներն են: Բնակելիի նկուղները ողողել են կոյուղաջրերը: Խնդիրը թաղամասի շենքերում պարբերաբար կրկնվում է, որն ուրիշ պատճառներ էլ ունի: Տրդատ ճարատապետ 12 շենքի հարևանությամբ ևս 6 բնակելի կա՝ մի քանի մուտքերով: Շենքերի բնակիչներն ամեն օր ստիպված են շնչել այն հոտը, որը տարին 12 ամիս հնարավոր չէ վերացնել, ուղղակի չարյաց փոքրագույնն այն է, որ հիմա ամառ չէ, ու պատուհաններն են փակ:
Թե ինչի՞ց ու որտեղի՞ց է գալիս Տրդատ Ճարտարապետ փողոցի հավերժական գարշահոտությունը, բնակիչներին էլ, ջրմուղի աշխատողներին էլ հայտնի է: Վաղուց չշահագործվող ջերմախողովակատարի դիտահոր են լցվում կոյուղաջրերը, որոնք էլ հետո կուտակվում են նկուղներում: Շենքերի բակում, մուտքերում թե նկուղներում վիճակը նույնն է: 12 շենքի նկուղ կոյուղաջրերն այնքան են լցվել, որ դուռն արդեն չի փակվում։ Խոնավության վնասները կրում են առաջին հարկերի ապրողները: Երեք ամիսը մեկ կոսմետիկ նորոգում են կատարում:
Խնդիրն առաջ եկավ, երբ կենտրոնացված ջեռուցումից սնվող մի ամբողջ թաղամասի համակարգն անջատվեց: Շենքի հետնամասում գտնվող դիտահորը ջերմախողովակների համար խրամուղի էր, որը հիմա խցանված է կոյուղաջրերի պատճառով: Ջերմախողովակաշարերի կողքով են անցնում շենքերի կոյուղագծերը, որոնք կամ վթարված են կամ խցանված: Երբ գործը հասնում է հետևանքների վերացմանը, ջրմուղն ու համատիրությունը սկսում են պարտավորությունների բաժանումը: Նախկին ջերմախողովակների ապամոնտաժումը ջրմուղն իրենը չի համարում, համատիրությունն էլ ասում է, եթե խնդիրը շենքի ներսում չէ, ուրեմն գործ անելու պարտավորություն չունեն: Իսկ շենքի ներսի գործից չեն խուսափել, նկուղից ջուրը եկել քաշել էին, ջրմուղն էլ ոչ միայն 12 շենքի, այլև հարակից փողոցի խցանված կոյուղատարներն է մաքրել:
Ջրի հոսքը կանխել են, բայց մասնագետներն էլ գիտեն, որ դա հարցի ընդամենը ժամանակավոր լուծումն է, քանի դեռ նախկին կենտրոնացված ջեռուցման համակարգից մնացած խողովակատարների ու խրամուղիների ապամոնտաժման աշխատանքներ չեն ձեռնարկվում։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...