20:31 28.05.2018
Այսօր Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնական միջոցառումներին ներկա չեն եղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակներն ու մի շարք պատգամավորներ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր բացակայությունը պատճառաբանել է այն հանգամանքով, թե իրեն միջոցառմանը չեն հրավիրել որպես ԱԺ նախագահի: Բաբլոյանը կարծում է, որ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք:
Այս հարցի վերաբերյալ SHANTNEWS.am-ը փորձել է պարզաբանում ստանալ վարչապետի աշխատակազմից: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Տիգրան Մուղնեցյանը փոխանցել է, որ ԱԺ-ի ՀՀԿ խմբակցությունից հրավիրվել է 3 հոգի, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա հրավիրված է եղել որպես ՀՀԿ խմբակցության անդամ: Իսկ թե ինչու է ՀՀԿ-ից ընդամենը 3 պատգամավոր հրավիրել, Մուղնեցյանը պարզաբանել է՝ բոլոր խմբակցություններից հրավիրվել է 3-ական պատգամավոր, և ՀՀԿ-ն բացառություն չի եղել:
«Տվյալ դեպքում մենք որոշում ենք կայացրել, որ օթյակում պետք է ներգրավված լինեն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մարտի 1-ի զոհերի հարազատները, հաշմանդամներ, սահմանամերձ գյուղերի բնակիչներ, սփյուռքի ներկայացուցիչներ: Սա է եղել մեր մոտեցումը, և մենք որոշել ենք, որ այս անգամ օթյակում պետք է ներգրավված լինի ժողովուրդը»,- ասել է Մուղնեցյանը:
Ավելի ուշ SHANTNEWS-ը կապ հաստատեց նաև Էդուարդ Աղաջանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Արա Բաբլոյանը հրավիրվել է թե՛ որպես ԱԺ նախագահ և թե՛ որպես ՀՀԿ խմբակցության անդամ:
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...