12:12 12.12.2017
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի շրջանակում այդ երկրում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է առաջին ատոմային էլեկտրակայանի՝ «Աքքույու»-ի շինարարությունը:
Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Մերսին նահանգում՝ Միջերկրական ծովի ափին:
Շինհրապարակում տեղի է ունեցել կառույցի առաջնահերթ հատվածների կառուցման աշխատանքների մեկնարկը: Դրանք անհրաժեշտ են, որպեսզի նախապատրաստվեն սեփական ատոմային էլեկտրակայանները սահմանափակ թույլտվության պայմաններում:
ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ՝ կազմված 4 ռուսական ռեակտորներից: Դրանցից յուրաքանչյուրի հզորությունը 1200 մեգավատտ է, ընդհանուր առմամբ՝ 4800 մեգավատ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ատոմակայանը 400 մեգավատ հզորության է:
Ատոմակայանի ծրագրի արժեքը մոտ 20 միլիարդ դոլար է, որն ամբողջությամբ պետք է վճարի ռուսական կողմը, շինարարությունը՝ ևս, մինչդեռ ատոմակայանի պատրաստ լինելուն պես այն պետք է շահագործեն մինչ այդ վերապատրաստված թուրք մասնագետները: Թուրքական կողմը ակնկալում է գործարկել «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին բլոկը 2023-ին:
Դեկտեմբերի 6-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը թեմայի վերաբերյալ զրուցել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որը ևս հաստատել է, որ 2023-ին իրենք շահագործման կհանձնեն ատոմակայանի առաջին էներգաբլոկը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...