14:46 15.01.2020
Հայաստանին առնչվող որոշակի ուսումնասիրությունների արդյունքներ են հրապարակվել Human rights watch իրավապաշտպան և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Դրանցում անդրադարձ է կատարված մարդու իրավունքների և միգրացիայի խնդիրներին: Ներկայացնում ենք զեկույցների որոշ շեշտադրումները:
Human rights watch իրավապաշտպան կազմակերպության Համաշխարհային զեկույցում աշխարհի մոտ 100 երկրների մասին վերլուծություններ են: Այդ շարքում նաև Հայաստանն է: Իրավապաշտպան կազմակերպությունը ընդհանուր անդրադառնալով 2018 -ի խորհրդարանական ընտրություններին և կառավարության բարեփոխումների օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին ու արդարադատությանը, այնուհետև առանձին ոլորտներում է անդրադառնում հարցերի քննարկմանը: Մասնավորապես, անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից ուժի կիրառման հարցերին` կազմակերպությունը արձանագրում է:
«Իշխանությունները վերսկսեցին 2008 թվականին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած մահաբեր բախումների հետաքննությունը, և 2019 թվականի հունիսին մեղադրանք առաջադրեցին բարձրաստիճան պաշտոնյային՝ ցույցը ցրելու ժամանակ ցուցարարի սպանության համար: Այնուամենայնիվ, 2016 և 2015 թվականներին խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման երկու դեպքի քննությունը մնում է կասեցված»,- գրված է զեկույցում:
Զեկույցում Human rights watch-ն անդրադառնում է նաև իրավապահ ուժերի և ցուցարարների միջև 2019 -ին տեղի ունեցած միջադեպերին, որոնք կապված են Ամուլսարի ոսկու հանքի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիաների հետ:
«Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարությունը վերսկսելու դեմ կազմակերպված բնապահպանական բողոքի ակցիաները վերածվեցին ոստիկանության և ցուցարարների միջև բախումների այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցներն արգելեցին ցուցարարներին հավաք անցկացնել խորհրդարանի մերձակա հասարակական այգում: Ոստիկանությունը կարճ ժամանակով ձերբակալեց վեց ցուցարարների՝ ոստիկանների պահանջին չենթարկվելու համար: Նույն հարցի շուրջ բողոքի ակցիաները շարունակվեցին Ջերմուկ քաղաքի մոտակայքում, որտեղ տեղի բնակիչները և բնապահպանական ակտիվիստները փակել էին հանքավայր տանող ճանապարհները՝ ընդդիմանալով դրա կառուցմանը բնապահպանական և տնտեսական նկատառումներով»,- գրված է զեկույցում:
Human rights watch-ի զեկույցում բավական ծավալուն անդրադարձ կա նաև ընտանեկան բռնության դեպքերին և իրավապահ համակարգի այս ոլորտում գործունեությանը:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019 թվականի առաջին կեսի ընթացքում իշխանությունները հետաքննություն կատարեցին ընտանեկան բռնության 331 քրեական դեպքով, այդ թվում՝ նոր հարուցված 176 գործով: Մեղադրանք առաջադրվեց 209 գործով, 45 գործ ուղարկվեց դատարան։ Սակայն շատ դեպքերում իշխանությունները չեն պաշտպանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաներին՝ վտանգելով նրանց կյանքը և բարեկեցությունը»,- ասված է զեկույցում:
Զեկույցի որոշ հատված նվիրված է սեռական փոքրամասնություններին առնչվող խնդիրների՝ դիտարկելով, որ Քրեական օրենսգիրքը չի դիտարկում հոմոֆոբիան ու տրանսֆոբիան որպես ծանրացուցիչ հանգամանք: Human rights watch-ը արձանագրել է, որ Հայաստանը առաջընթաց է արձանագրել երեխաների համար նախատեսված որոշ հաստատությունները համայնքային կենտրոնների վերափոխելու և ընտանիքի վրա հիմնված խնամքին աջակցելու հարցում:
«Իշխանությունները հանձնառություն ստանձնեցին դադարեցնել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը և նախապատրաստել չափահասներին հաստատություններից դուրս ինքնուրույն կյանքի` ըստ կարիքի տրամադրելով աջակցություն տրամադրելու պայմանով: Հայաստանը հետամուտ է մինչև 2025 թվականը ունենալ լիարժեք ներառական կրթություն, որը ենթադրում է հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համատեղ ուսուցում հանրակրթական դպրոցներում»:
Հիմնական միջազգային դերակատարներ բաժնում զեկույցում նշված են միջազգային այն կազմակերպությունները, որոնց գործունեությունը տարվա ընթացքում ինչ-որ կերպ առնչվել է Հայաստանին: Human rights watch-ի համաշխարհային զեկույցին զուգահեռ՝ հրապարակվել է նաև ՄԱԿ-ի «Միգրացիայի համաշխարհային զեկույցը»: Ըստ այդմ՝ Հայաստանը հիշատակվում է տարվա ընթացքում բնակչության և արտագաղթող մարդկանց թվային հարաբերակցությամբ բացասական ցուցանիշներ արձանագրած 20 երկրների շարքում: Այդ սանդղակում Հայաստանը 18-րդն է:
Հայաստանը հիշատակվում է նաև սփյուռքի հետ ակտիվ կապեր և ըստ այդմ՝ սփյուռքին առնչվող ֆինանսական մեխանիզմներ ունեցող երկրների շարքում: Ըստ զեկույցի՝ նման մեխանիզմներն ընդհանրապես թույլ են տալիս երկրների ներկա կամ նախկին քաղաքացիներին ներդրում ունենալ երկրի տնտեսության մեջ:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետ00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել է00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...