Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

20:49 21.01.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից՝ 2018թ.-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով»։
Սա նշանակում է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար պարտադիր անհրաժեշտ է երկու պայման-նպատակի միաժամանակյա առկայություն՝ ա) հարցը պետք է ներկայացնի հանրային հետաքրքրություն, բ) հարցի քննարկումը պետք է մտնի Ազգային ժողովի իրավասության մեջ:

Ըստ ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ», որը օրենսդրին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննելու կամ վերահսկելու լիազորությամբ չի օժտել, նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ» որը չի կարող նույնականացվել տեղական ինքնակառավարման մարմնի հետ: Ավելին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է, որ «քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի կարող դուրս գալ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի շրջանակից»: Հետևաբար՝ թեև հարցը ներկայացնում է որոշակի հանրային հետաքրքրություն, սակայն այն չի մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ: ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման փաստաթղթում, որպես հանձնաժողովի ուսումնասիրության շրջանակ, ընտրվել են այնպիսի գործառույթներ, որոնք օրենքով հանդիսանում են քաղաքապետի լիազորություններ: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Երևանի ավագանին: Ավելին՝ «Երևան քաղաքում տեղական ինքակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ավագանու որևէ խմբակցության պահանջով Երևանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հասարակական հետաքրքրություն ներկայացնող փաստեր պարզելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր քննող հանձնաժողով», այսինքն՝ օրենսդիրը հենց Երևան քաղաքի ավագանուն է օժտել քաղաքապետի գործունեության վերահսկողության և համայնքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցերը քննելու լիազորությամբ։ Տարակուսելի է, որ նշված հարցը բարձրաձայնող ավագանու ընդդիմադիր խմբակցությունները չեն օգտվել օրենքով իրենց վերապահված լիազորությունից և չեն ստեղծել ավագանու քննող հանձնաժողով։ Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «համայնքի սեփական խնդիրների իրականացման նկատմամբ Կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն», իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը »:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անթույլատրելի ենք համարում Ազգային ժողովի կողմից տեղական ինքակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձևով միջամտելը և գտնում ենք, որ նման գործընթացի մեկնարկը նաև անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ։

Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է հանրային հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաների քննարկմանը և պարզաբանմանը և պատրաստակամ է Երևան քաղաքի ավագանուն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել Երևան քաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր՝ այդ թվում՝ նշյալ հարցը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP