Լարված տրամադրություններ ԱԺ-ում. «Իմ քայլը» տապալեց Երևան քաղաքին նվիրատվությունների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Լարված տրամադրություններ ԱԺ-ում. «Իմ քայլը» տապալեց Երևան քաղաքին նվիրատվությունների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը

11:30 22.01.2020

ԱԺ-ն այսօր դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցին»:

Մինչ քվեարկությունը հնչեցին վարման կարգով ելույթներ: Խմբակցության ղեկավար Էդմոն մարուքյանն ասաց.

«Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը, հույս ունեմ, որ վերաիմաստավորել եք երեկվա որոշումը գիշերվա ընթացքում, և չեք տապալի հանձնաժողովի ձևավորումը, որովհետև դա վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու մեր բռնած ճանապարհին, և դա լուրջ քաղաքական հետընթաց կարող է ապահովել»:

«Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց նախագծին կողմ լինելու մասին, արտահայտվեց Նաիրա Զոհարբյանը՝ ասելով.

«Ես միանում եմ իմ գործընկերոջ հայտնած տեսակետին, թույլ տվեք, որ ստեղծվի հանձնաժողով, ի վերջո դուք վատ վիճակի մեջ եք դնում ձեր քաղաքապետին, ով լավ իրավախորհրդատուներ ունի և ինձ ուղղորդել էր «ԿամԱզ-գեյթի» հետ կապված բոլոր հարցերն ուղղել ԱԺ-ում ստեղծված հանձնաժողով, կոչ եմ անում կողմ քվեարկել, ի վերջո դուք ունենալու եք այդ հանձնաժողովում մեծամասնություն, կարողանալու եք ձեր տեսակետը հնչեցնել և փարատել կասկածները, որ կան՝ «ԿամԱզ-գեյթի» էպոպեայի հետ կապված»:

Սակայն մեծամասնությունը մտադիր չէր անցկացնել նախագիծը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց.

«Վատ նախադեպն այն է, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովն իրականացնի գործառույթներ, որն իր իրավասությունների մեջ չի մտնում և պարունակի հակասահմանադրական տարրեր: Մենք ունենք իրավական կազուսային իրավիճակ, երբ մի կողմից կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով, մյուս կողմից այն լիազորությունները, որ տրված են ՌՏԻՄ-ին, իրավունք չի տրվում ԱԺ-ին անել, դա պետք է անի ավագանին, մեր առաջարկն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննությունն անցկացնի ավագանու միջոցով»:

Արարատ Միրզոյանը ևս փորձեց պարզաբանել իրենց դիրքորոշումը, նշեց.

«Ես ուզում եմ արձանագրել, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մտադրություն չունի գործողություն իրականացնելու, որը կարող է թողնել տպավորություն այս կամ այն հարցի շուրջ հետազոտությունները կոծկելու: Քաղաքական մեծամասնության մոտեցումն է, որ չենք կարող գնալ մի քայլի, որը կասկածելի է սահմանադրականության առումով»:

Վերջում Արման Աբովյանն ասաց.

«Տարակուսանքի մեջ եմ, ստացվեց, որ քաղաքապետը չի տիրապետում այդ իրավական նորմերին, որովհետև երեկվա նամակում նշված էր, որ բոլոր հարցերը ստեղծված հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է բարձրացնել և լուծել, շատ պարադոքսալ իրավիճակ է, ինձ համար անհասկանալի են այն հակադրույթները, որոնք կան»:

Տեղի ունեցավ քվեարկություն, որին չմասնակցեց «Իմ քայլը» խմբակցությունը՝ այսպիսով տապալելով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Նախագիծը չանցավ 39 կողմ, 2 դեմ ձայներով: Այնուհետ ևս վարման կարգովե լույթներ եղան, նախ հանդես եկավ Էդմոն Մարուքյանը.

«Էն որ ասում եք՝ քաղաքական կամք կա, ձեր այս գործողությամբ ցույց տվեցիք, որ չունեք քաղաքական կամք Երևանի քաղաքապատերանում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու ուղղությամբ, հարցը խորհրդարանի հարթակում է այլևս, և Երևանի ավագանին չի որոշում, մեր լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը, եթե տիկին Մակունց, այդպես եք կարծում, ես հիասթափված եմ: Սա վատ նախադեպ է, որը չի եղել անգամ նախկին խորհրդարանում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ճանապարհով տապալվեն, սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու, սրանով առաջին անգամ նման հետընթաց է տեղի ունենում: Ունենալով մեծամասնություն՝ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը»:

Արարատ Միրզոյանն արձագանքեց.

«Հարգելի՛ պարոն Մարուքյան, բարեբախտաբար Հայաստանում աբսոլյուտ իշխանությամբ օժտված չէ որևէ սահմանադրական մարմին, այդ թվում՝ խորհրդարանը, մեզնից յուրաքանչյուրը պետք է գործի այն լիազորությունների շրջանակում, որոնք նրան վերապահված են»:

Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց.

«Կոչ եմ անում կոռեկտ արտահայտվել, և եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ և սուրճ խմել, ինչ վերաբերում է ձեր մտքերին, ամեն ինչ շատ…»:

Խոսքը չավարտած՝ Մարուքյանը միջամտեց, Արարատ Միրզոյանը կոչ արեց լռել.

«Պարո՛ն Ռուբինյան, լռությո՛ւն, պարոն Մարուքյան ձեր արածը կոռեկտ չէր, նախազգուշացում է Ձեզ հայտարարվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP