Հայաստանում ՉԺՀ-ից կորոնավիրուսի թափանցումը բացառելու համար դիտարկվում են բոլոր տրանզիտ ուղիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Հայաստանում ՉԺՀ-ից կորոնավիրուսի թափանցումը բացառելու համար դիտարկվում են բոլոր տրանզիտ ուղիները

13:30 22.01.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկում է բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղևորահոսք դեպի Հայաստան, հայտնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես  տեղեկացրել է տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը, եթե ՀՀ եկողը համաճարակային տեսանկյունից անբարենպաստ երկրից է և ՀՀ քաղաքացի չէ, ապա նրա տվյալներով լրացվում են հասցեական քարտեր՝ տվյալ երկրում գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով։

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը բոլոր հատողների հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում։ Մշտապես հետևելով Առողջապահական համաշխարհային կազմակերպության իրազեկումներին՝ ավելի ուժեղացված վերահսկողություն է տարվում բոլոր այն երկրներից ժամանող ուղևորների նկատմամբ, որտեղ կա համաճարակային տեսանկյունից անբարենպաստ իրավիճակ։ Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկվում են բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղևորահոսք դեպի Հայաստան։ Եթե ՀՀ եկողը համաճարակային տեսանկյունից անբարենպաստ երկրից է և ՀՀ քաղաքացի չէ, ապա նրա տվյալներով լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են համապատասխան պոլիկլինիկաներին՝ տվյալ երկրում գրանցված հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի չափով հսկողության տակ պահելու նկատառումով»,- տեղեկացրել են  ԱԱՏՄ-ից:

Բարձր ջերմության առկայության դեպքում սահմանը հատող անձը ԱԱՏՄ կողմից նաև արտաքին զննման է ենթարկվում։ Եթե, ջերմությունից բացի, առկա են նաև վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ուղևորը մեկուսացվում է անձնակազմի և մյուս ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։

Եթե արդեն սահմանին արձանագրվում են հիվանդության խիստ ակնհայտ նշաններ, հիվանդը մեկուսացվում և շտապօգնության միջոցով տեղափոխվում է հիվանդանոց՝ ախտորոշման և անհրաժեշտության դեպքում բուժման նպատակով, քանի որ ԱԱՏՄ  սահմանային կետերի աշխատակիցներն ախտորոշում տալու իրավասություն չունեն, նրանք միայն դիտարկում են վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հունվարի 22-ի դրությամբ հասել է 9-ի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք: Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակման դեպքեր են արձանագրվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և  Թաիլանդում, վարակման կասկածանքով դեպքեր են գրանցվել Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում: Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ վիրուսը մարդուց փոխանցվում է մարդու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP