Խորհրդարանում սկսված բանավեճը տեղափոխվել է ֆեյսբուքյան հարթակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Խորհրդարանում սկսված բանավեճը տեղափոխվել է ֆեյսբուքյան հարթակ

11:10 23.01.2020

Այսօր խորհրդարանում բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Մարուքյանը նշեց, որ հիասթափված է խորհրդարանական մեծամասնության՝ կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելուց ունեցած վախից, շեշտեց՝ նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարաններում: Ի պատասխան՝ Ռուբինյանը խորհուրդ տվեց գնալ և սուրճ խմել նախկին գործընկերների հետ: Շարունակվող բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ Մարուքյանին նախազգուշացում է հայտարարվում:

Ավելի ուշ Մարուքյանը կատարվածին անդրադարձել է «Ֆեյսբուքում»՝ հետևյալ գրառումն անելով.

«Իշխանությունը փչացնում է մարդկանց, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում…

Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրազեկվել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նա կարող է սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ։

Երեկ նա միակողմանիորեն սանկցիա կիրառեց (նիստերի դահլիճից հեռացրեց) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ։

Այսօր առավոտյան ԱԺ նախագահը նիստի ընթացքում կրկին միակողմանի սանկցիա կիրառեց (նախազգուշացում հայտարարեց) իմ նկատմամբ։

Այսպիսով, պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները՝ միտումնավոր աչքաթող անելով սեփական խմբակցության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններ կատարելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու փաստերը և այլ խախտումները։

Ընդ որում, լավ կհիշեք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներով մեր բողոքն էինք արտահայտում հանրապետականների հակասահմանադրական գործողության վերաբերյալ՝ հարվածելով սեղաններին։ Եվ անգամ այդ ժամանակ որևէ սանկցիա չկիրառեց մեր նկատմամբ»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է՝ գրելով.

«Когда замку угрожают крысы, мышам лучше помалкивать» («Երբ ամրոցին սպառնում են առնետները, ավելի լավ է՝ մկները լռեն»):

Միրզոյանի գրառումը տարածել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ հետևյալ մեկնաբանությամբ.

«Երբ ԱԺ նախագահ էինք ընտրում, նա խոստանում էր լինել ԱԺ բոլոր խմբակցությունների նախագահը…

Խառը ժամանակներ ենք ապրում, երբ քաղաքական խոսքը օր օրի արժեզրկվում է»։

Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը մեկ այլ գրառում է արել՝ նշելով. «Не путай себя со своей тенью» (Մի շփոթիր քեզ քո ստվերի հետ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

BACK_TO_TOP