Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանը վերականգնում է ոչխարաբուծության զարգացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.99 oC

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանը վերականգնում է ոչխարաբուծության զարգացման հնարավորությունները

18:50 22.01.2020

Մի քանի տարի առաջ Ամասիայի գյուղերի շատ տնտեսություններ վաճառեցին մանր եղջերավորները, և ոչխարաբուծության ծավալները տարածաշրջանում սկսեցին նվազել: Խնդիրն ոչ այնքան մսամթերքի իրացումն էր, այլ  բրդի: Անասնապահության այս ճյուղը զարգացնելու վերադարձ եղավ մեկ տարի առաջ։

Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղերում մանր եղջերավորների գլխաքանակն ավելացել է։ Անասնագլխաքանակն ավելացրել են նաև նոր ցեղատեսակի՝ կորիդել ու բալբաս ցեղատեսակի մանր եղջերավորներ բուծելու հաշվին: Դրանք տեղական ցեղատեսակից տարբերվում են ոչ միայն մսատվությամբ, այլև խաչասերման արդյունքում ստացված բրդի որակով:

Բրդի վաճառքից դժգոհելու պատճառներ Ամասիայի տարածաշրջանի գյուղերում արդեն չունեն: Անցած տարի հումքի մեծ քանակ հանձնել են Ամասիայում գործող բրդի վերամշակման գործարան: Բայց ավելի շատ վերամշակման համար իրացման ծավալներ ապահովում են ֆերմերային տնտեսությունները: Առայժմ մաքուր և որակյալ բրդի քանակն է քիչ։

Բանդիվան գյուղի ոչխարաբուծական տնտեսությունը առաջիններից է՝ Փիլոյանների տնտեսությունը, որ նոր ցեղատեսակի ոչխարներ է ներկրել, ավելի է ընդլայնելու տնտեսությունը՝ կախված պահանջարկից: Վերամշակող ընկերությունն էլ տարեկան մինչև 25 տոննա բուրդ ընդունելու, մշակելու հնարավորություն ունի, բայց անցած տարի մթերել է ընդամենը 7 տոննա բուրդ։

Ծավալները լրացնել այլ մարզերի հումքով հնարավոր է, բայց նման առաջարկներ դեռ չունեն: Հիմա  միջին որակի հումքով բրդյա կոշտ թել են ստանում վերամշակման համապատասխան շղթան անցնելուց հետո:

Բրդյա թելից առաջին արտադրանքը տեքստիլն է եղել, նաև ծածկոցներ ու այլ հագուստներ են գործում: Տեղում նաև բրդյա թելերը ներկելու փորձնական աշխատանք են իրականացրել: Գունավորումը բացառապես բնական հումքով է:

Ոչխարի բրդից բնական եղանակով կարելի է ստանալ մինչև 16 գունային երանգ։ Բրդյա թելի պահանջարկը ևս կա, վերամշակող ընկերությունն այս տարվանից տեքստիլ արդյունաբերության, գորգագործության ոլորտների ընկերությունների հետ համագործակցելու առաջարկներ է ստացել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP