ԱՄՆ Սենատում մի քանի ժամից կմեկնարկի Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը​ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

ԱՄՆ Սենատում մի քանի ժամից կմեկնարկի Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը​

19:52 22.01.2020

ԱՄՆ-ի Սենատում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով դատավարությունը երեքշաբթի օրը մտավ լիակատար հունի մեջ, երբ դեմոկրատները պնդում են, որ հարկավոր է նախ լսել հավելյալ վկաներին, հանրապետականները՝ մերժում։ Դեմոկրատներն ասում են, որ պարզելու համար, թե իր անձնական նպատակներով արդյոք Թրամփն իշխանությունը չի չարաշահել, հարկավոր է լսել այլ վկայություններ ևս։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Մեր ժողովրդավարությունը կնեխի, եթե պարզվի, որ օտար քաղաքացիները կարող են միջամտել մեր ընտրություններին ու կարող են իրենք որոշել ընտրությունների ելքը։ Մեր ժողովուրդը կսկսի կորցնել հավատն արդար ընտրությունների նկատմամբ»,- ասել է Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։

Դոնալդ Թրամփը, որն այդ պահին գտնվում էր Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, ասել է, թե ինքը կուզենար լինել Սենատում ու «նայել ուղիղ նրանց կաշառված դեմքին»։

Դեմոկրատների առաջնային խնդիրն այսօր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին Սենատ հրավիրելն է, որպեսզի նա նույնպես պատասխանի սենատորների հարցերին։ Հանրապետականները պնդում են, որ նման հարցաքննությունը կարող է վնասել երկրի անվտանգությանը։

Սենատում առաջին օրվա նիստը շարունակվեց մինչև առավոտ ժամը 2-ը։ Կայացվեց որոշում այն մասին, որ 24 ժամվա ընթացքում կողմերը պիտի ներկայացնեն իրենց հայցը եկող երեք օրերի բացման խոսքում։ Սենատորներն այս ընթացքում չունեն թվիթերով ուղիղ եթեր դուրս գալու կամ իրենց կողքինի հետ զրուցելու իրավունք։ Այս ընթացքում դրսից չի թույլատրվում ներս բերել ընթերցելու նյութեր։

Փաստարկները ներկայացնելու գործընթացը սկսվում է չորեքշաբթի օրը կեսօրին։ Այս երեք օրերից հետո, հաջորդ շաբաթ սենատորները կստանան հարցերով հանդես գալու հնարավորություն։ Նրանց դրա համար տրված է 16 ժամ։ Դրանից հետո ուշադրությունը նորից կուղղվի այն հարցի վրա, թե արդյոք նպատակահարմար է հրավիրել հավելյալ վկաների, թե ոչ։ Թրամփի հետ սերտորեն աշխատած Ջոն Բոլթոնին և աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյին վկայություններով հանդես գալու դեմոկրատների փորձերը մինչ այժմ խափանվել են։

Սպիտակ տան փաստաբանները Թրամփի պաշտպանությունը սկսելու են շաբաթ օրը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP