Ինչո՞ւ է Համազասպ Դանիելյանը ընդդիմությանը ձիու հետ համեմատել. լարված մթնոլորտ ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Ինչո՞ւ է Համազասպ Դանիելյանը ընդդիմությանը ձիու հետ համեմատել. լարված մթնոլորտ ԱԺ-ում

12:30 23.01.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում անպատասխան չթողեց Արարատ Միրզոյանի պատասխանն իր խոսքին:

«Պարո՛ն Միրզոյան, դուք երեք անգամ Ձեր խոսքում նշեցիք, որ լավ չեք հասկացել, հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում և չփորձեք վիրավորել, և երեկվա վիրավորանքների համար՝ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար Դուք պետք է ներողություն խնդրեք, երևի դուք չեք կարողացել գիտակցել ձեր դերը, դուք պետք է ապահովեիք հանձնաժողովի գործունեությունը, դուք երեք օր ժամանակ ունեիք փաստաթղթերը փորձաքննության ենթարկելու համար, ԱԺ-ն իջեցնում եք Երևանի ավագանուց ցածր մակարդակի՞, իրե՞նք են որոշում, թե ինչ հանձնաժողով ստեղծվի»:

Հիշեցնենք, որ քվեարկությունների ժամանակ Էդմոն Մարուքյանը հիշեց երեկ մեծամասնության կողմից իրենց նախաձեռնությունը տապալելու դեպքը ու մեղադրեց ԱԺ նախագահին:

Միրզոյանը պատասխանեց՝ ասելով.

«Ես աշխատում եմ, կաշխատեմ, որ այս հարցին իմ պատասխանը լինի վերջինը, ես չգիտեմ՝ ինչ նյուանսներ կգտնեք այս օրենքում, որի վերնագիրն է «ԱԺ կանոնակարգ» օրենք, նշված է, որ եթե քննիչ հանձնաժողովի նախաձեռնության տակ ստորագրած պատգամավորների թիվը և մի քանի այլ տեխնիկական բաղադրիչ ապահովված է, ԱԺ նախագահը հայտարարում է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, այլ իրավասություն ԱԺ նախագահը չունի, չի կարող իր հայեցողությամբ որոշել, ԱԺ նախագահն ընդամենը բարձրաձայնում է փաստը, մնացածը, պարո՛ն Մարուքյան, մանիպուլյացիաների ոլորտից է»:

Արձագանքեց նաև Համազասպ Դանիելյանը, որը երեկ ընդդիմության մասին խոսելիս մեջբերել էր ձիու մասին անգլիական ասացվածքը, որ ձիուն կարող ես տանել աղբյուրի մոտ, բայց չես կարող ստիպել, որ ջուր խմի:

«Ես խոսք վերցրեցի, որովհետև իմ խոսքին անդրադարձ եղավ և հերթական անգամ նենգափոխվեց այն քաղաքական ուժի ղեկավարի կողմից, ում ներկայացուցիչն այստեղ մեկ այլ պատգամավորի ասաց՝ դուք շատ փոքր մարդ եք, իմ խոսքը եղել է ալեգորիկ, ձիու հետ համեմատությունը խոսք է, ասում է, որ ընդդիմությունը պահապան շուն է։ Եթե ներողություն եք ուզում խնդրել, կարգավորեք ձեր հռետորաբանությունը»,- ասաց նա:

Միրզոյանը նորից արձագանքեց.

«Կոռեկտության կոչ եք անում, պարոն Մարուքյան, (այս ընթացքում Մարուքյանը ընդհատում էր-խմբ.), մարդ ինքն իրեն մի քիչ պիտի տիրապետի, կոռեկտության մասին եք խոսում, դուք երեկ հայտարարում եք, որ միակողմանի նախազգուշացում եմ տվել, փառք Աստծու, տեսագրված է, հանուն արդարության, երբ որ խոսում էիք, պարոն Ռուբինյանը հանգիստ խոսում էր, երբ ի պատասխան պարոն Ռուբինյանն էր խոսում, դուք էդտեղից իջաք, էստեղ կանգնեցիք և սկսեցիք զուգահեռ գոռալ և խանգարել, ես, որպես նախագահ, այդ արարքի համար հայտարարեցի նախազգուշացում, անարդարացի կլիներ, որ նույն դրվագի համար պարոն Ռուբինյանին էլ նախազգուշացում հայտարարեի»:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

BACK_TO_TOP