Կարող է թշնամական երկրի կառույցները կարողանան տեր դառնալ մեր երկրի ռեսուրսներին. քննարկում էներգետիկ ոլորտի սեփականատերերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Կարող է թշնամական երկրի կառույցները կարողանան տեր դառնալ մեր երկրի ռեսուրսներին. քննարկում էներգետիկ ոլորտի սեփականատերերի մասին

11:40 24.01.2020

ԱԺ-ն քննարկում է էներգետիկայի ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմությունը դեմ չէ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի նախագծին, սակայն որոշ դիտարկումներ ունի, փոխարենը բացասական եզրակացություն է տվել կառավարությունը: Արտակ Մանուկյանն իր խոսքում ասել է.

«Մենք ունենք երկարաժամկետ նպատակ, դա կառավարության ծրագիրն է, որտեղ գրված է, որ հաշվետվողականությունը և թափանցիկությունը պետք է բացենք, ունենք գաղափարներ, ընդերք, որտեղ կան մասնավոր ռեսուրսներ, և երկու հանրային ռեսուրսներ, ակնհայտ է, որ եթե ուզում ես թափանցիկությունը մեծացնես, հանրային ռեսուրսների և դրանց տնօրինողների նկատմամբ պետք է տեղեկատվությունը բաց լինի, քան ընդերքի ոլորտում գործողների համար: Իմ տեսակետից՝ 10 տոկոսը վարչարարության բեռ է, բայց քանի հրապարակումը չի եղել, հասկանանք նաև ծածկույթի տոկոսը»:

Արման Բաբաջանյանը խոսել է այն մասին, որ հարցը կոնկրետ շահեր է շոշափում, որոնք առնչվում են նախկին իշխանություններին և նրանց սպասարկող օլիգարխիկ շրջանակների շահերին:

«Պետք է չափազանց ազատական լինեինք թե՛ հանքարդյունաբերողների, թե՛ էներգետիկ ոլորտի մասով, շարունակում է անհասկանալի մնալ 10 տոկոսի շեմը, որ ամրագրեցինք հանքարդյունաբերողների ու այս ոլորտի նկատմամբ, դասական կանոնը հետևյալն է, թե ինչքանով է սեփականատերը կամ բիզնեսը օրինական, որքանով է հարկային դաշտում պարտաճանաչ և պատասխանատու։ Հատկապես էներգետիկ ոլորտում 20 տարում տեղի ունեցած ապօրինությունները մեզ ավելի խորությամբ աշխատանքների անհրաժեշտության առաջ են դնում»,-ասել է նա:

Նա խոսել է ընկերություններից մեկի մասին, որի կողմից բաշխիչ ցանցերը սեփականաշնորհվել են օֆշորային ընկերության կողմից, Հայաստանում գրանցված անհայտ ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում, նշել է, որ պետք է հետևողական լինենք։

Սերգեյ Բագրատյանն էլ նշել է, որ իրենց ելույթները մոտ են կառավարության դիրքորոշմանը՝ պետք է շեմ չլինի, շատ հեշտ է տրոհելը:

«Տարիներ շարունակ օֆշորում գրանցվել են ընկերություններ և կարողացել են «սև փողերով» ունենալ բաժնեմասեր, ժամանակն է ամբողջությամբ բացել և ռիսկերը վերացնել, եթե օֆշորային գոտում գրանցված ընկերությունը հայտ է ներկայացնում այս ոլորտներում, կառավարությունում պետք է լինի կառույց, որը կարողանա հետազոտել, կարող է մեր թշնամական երկրի կառույցները այսպիսով կարողանան տեր դառնալ մեր երկրի ռեսուրսներին»,-մտահոգություն է հայտնել պատգամավորը:

Մինչև իրական սեփականատերերը չներկայանան, իրավունք չունենան լիցենզիա ստանալ, կարծիք է հայտնել նաև և կարևորել օրենքիՙ օր առաջ ընդունումը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

BACK_TO_TOP