Խնդիր կա ինձանից՝ որպես ՍԴ նախագահից ազատվելու. Հրայր Թովմասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Խնդիր կա ինձանից՝ որպես ՍԴ նախագահից ազատվելու. Հրայր Թովմասյան

14:14 24.01.2020

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր իր տան խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց այս գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության համար: Նա տեղեկացրեց՝ երկու-երեք անգամ հրավիրվել է հարցաքննության, այսօր իր տանն են քննչական գործողություններ կատարել:

«Իմ խնդրանքը եղել է, որ ամբողջը տեսաձայնագրվի, այն, ինչ կատարվում է, այսօրով չի ավարտվելու, նոր քրգործերի հիմք են դառնալու, այն ժամանակ ապացուցողական բազան չի լինելու: Ես իմ միջնորդությունը կրկնելու եմ միշտ, որ ամբողջը տեսաձայնագրվի: Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը: Երկրորդը. ես իրավական կողմին չեմ անդրադառնա, իմ պաշտպանական խումբը դրանց կանդրադառնա, բայց, ցավոք, այն, ինչ տեղի է ունենում իմ, ՍԴ շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են: Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ, այդ ամբողջն արվում է կոպիտ, ակնհայտ, այլևս իմ ասելով չէ, որ մեր և միջազգային հանրությունը տեղյակ է»,- ասաց նա:

ՍԴ նախագահն ասաց, որ իր համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պարագայում երկրորդական, երրորդական է, շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը: Նրա գնահատմամբ՝ չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն արագ «մսխել»: Թովմասյանը լրագրողներին ասաց, որ նրանք տեսնում են պրոցեսների 10 տոկոսը, հիշեցրեց՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ հարցերի մասին բարձրաձայնել է:

«Ես հուսով եմ, վստահ եմ, որ Վանեցյանի սպայի պատիվը թույլ չի տա, որ ինքն ամենի մասին լռի, և այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն: Եթե առ այսօր սրա մասին ես լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- նշեց Թովմասյանը՝ շեշտելով, որ վերջին անգամ համաշխարհային պատմության մեջ բարձրագույն դատական ատյանի ղեկավարի նկատմամբ նման պրոցես է սկսվել 200 տարի առաջ:

«Ուզում եք՝ զրկանք համարեք կամ հետապնդում, սա իմ խաչն է, որ ես պետք է տանեմ: Իմ՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պայմանավորված է միայն նրանով, որ այստեղ իրավունք գոյություն չունի, այս ամենը քաղաքական է, որը չի բխում երկրում որևէ մեկի շահերից»,- ասաց ՍԴ նախագահը:

Հարցին՝  արդյո՞ք այս ամենի մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Թովմասյանը պատասխանեց, որ չի խոսել, նպատակ էլ չունի խոսելու: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ իրեն գաղտնալսում են: ՍԴ նախագահը նշեց.

«Իմ ընկերներին ասում եմ՝ երբ խոսում եք, գրում եք, միշտ առաջնորդվեք այն կանխավարկածով, որ ձեզ լսում են: Իմ կյանքի ռեժիմը չի փոխվել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

BACK_TO_TOP