16:59 24.01.2020
Ռուբեն Ռուբինյան-Էդմոն Մարուքյան՝ օրեր առաջ սկսված հեռակա՝ ֆեյսբուքյան բանավեճը շարունակվում է: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում «Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ» կոչն է ուղղել իշխանական պատգամավորներին:
«Երեկ իմ շատ սիրելի գործընկեր Լենա Նազարյանն էլ տրվեց իշխանական խմբային «հարձակվիր, որ պաշտպանվես» բնազդին ու որոշեց դատափետել մեզ։ Իհարկե, ԱԺ փոխխոսնակի զգացմունքային որոնումները անպատասխան թողնել չի կարելի, քանի որ այդ թեմայով մենք էլ շատ ասելիք ունենք։
Տիկին Նազարյանն ասում է, թե «Լուսավոր Հայաստան»-ը խցանվել է անցյալում։ Ուզում եմ հասկանալ, արդյոք այս խոսքերն իսկապես իրե՞նն են։ Ինքն է գրե՞լ, թե փոխխոսնակի միջոցով երրորդ մեկն է խոսում։ Եթե մտքերն այս Նազարյանինը չեն, ապա նրա հետ մենք քննարկելու ոչինչ չունենք, իսկ եթե՝ ոչ, ապա ցավում եմ, քանի որ նա էլ փաստացի մոլորության մեջ է ու փորձում է անցյալի պատրանքով կոտրել ապագայի հեռանկարը»,- մասնավորապես գրել է նա:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում պատասխանել է այս գրառմանը՝ նշելով.
«Էդմոն Մարուքյանը, պատասխանելով Լենա Նազարյանի քննադատական ելույթին, կասկածի տակ է դրել, որ ելույթի հեղինակը տիկին Նազարյանն է, ապա «Իմ քայլին» մեղադրել է կոնֆորմիզմի (որը, ի գիտություն Մարուքյանի, գրվում է ն-ով, այլ ոչ մ-ով) մեջ և պնդել, որ մենք մոլորվել ենք հին ու նոր Հայաստանի միջանցքներում և չենք կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել:
Մարուքյանին, որը նախկինում հանրության լայն շրջանակների կողմից հաճախ կասկածվել է այլ ուժերի խոսափող լինելու մեջ (ինչին երբեք չեմ ուզեցել հավատալ և հուսով եմ, որ այդպես կշարունակվի), ուզում եմ տեղեկացնել, որ մենք մշտապես խոսել և խոսում ենք բացառապես մեր անունից և մեր տեքստերով՝ պարզ և ուղիղ:
Կոնֆորմիզմի մասին խոսում է մարդ, որը Հայաստանի վերջին տարիների ոչ մի քաղաքական իրադարձության ընթացքում կտրուկ և հստակ դիրքավորում չի ընտրել, որը մշտապես փորձել է ինչ-որ կերպ շահեկանորեն տեղավորվել քաղաքական վերադասավորումների համատեքստում՝ անկախ գաղափարներից և արժեքներից»:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...
20:46 16.06.2025
Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունըԻսրայելը հարված է հասցրել Իրանի պետական հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...