Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է․ ԿԳՄՍ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է․ ԿԳՄՍ նախարար

21:24 25.01.2020

«Բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացումը 30 տարիների բուհական կյանքից է»,- այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը, ով Շիրակի պետական համալասարնում  ներկայացրել է Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում փոփոխությունները։

Խոսելով նախագծում առաջնային փոփոխությունների մասին՝ նախարարը նախ շեշտել է, որ օրենքի փոփոխություններով կբարձրացվի բուհերի կրթական որակը։

Բուհական հետազոտական գործառույթները բերվելու են բուհեր, որով մեծանալու են մասնագիտական հետազոտական հնարավորությունները, ինչը նաև բուհերի միջև մրցակցության լայն հնարավորություն կտա։ Փոխվելու է նաև բուհերի պետպատվերի կարգը, եթե մինչ այս պետպատվերի տեղերը բաշխվում էին ըստ բուհերի, նոր փոփոխվող նախագծի մոդելով՝ այն կհատկացվի ըստ ոլորտների։

Նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության օրենքում տեղ գտած փոփոխությունների փաթեթը երկու ամսից քննարկվելու է նաև Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում, որից հետո այն կներկայացվի կառավարությանը։

«Մենք հանգեցինք այն կարծիքին, որ բարձրագույն կրթության ու գիտության օրենքները պիտի միավորվեն, այն պատճառով, որ հետազոտական հատվածը մեր բուհերում կաղում է, հետազոտական ինստիտուտը մենք բերելու ենք բուհական դաշտ և զգալի մեծացնելու ենք, առանց լուրջ հետազոտական հենքի մենք չենք կարող խոսել բարձրագույն կրթության զարգացման մասին։

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք լուրջ աշխատել ենք և ամփոփել ենք բոլոր առաջարկները, որոնք էս պահին ունենք մեր ձեռքի տակ։ Ասեմ, որ օրենքի նախագծում եղած փոփոխությունների առաջարկները հիմնականում ներկայացրել են նրանք, ովքեր ամենաշատն են առնչվում այս խնդիրներին, բոլոր լուծումները  որոնք տրված են օրենքի նախագծում, բխում են վերջին 30 տարիների մեր բուհական կյանքից և լուծումներն են էն բոլոր խնդիրների, որոնք կան, և դրանք ինքնանպատակ չեն, բոլորը հիմնված են փաստերի վրա։ Այս փոփոխությունները մեծացնելու  են բուհերի մրցակցությունները»,-ասել է ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 12.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

08:30 12.05.2025

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:20 12.05.2025

Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:10 12.05.2025

Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

08:00 12.05.2025

ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին

Մայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP