19:57 29.01.2020
Գյումրիի Անի թաղամասի կենտրոնացված ջեռուցումը կար մինչև 2006 թվականը, այսինքն՝ թաղամասի կառուցումից հետո 15 տարի Մայիսյանի կաթսայատնից ջեռուցում ստացավ մեծ թաղամասը: Այնուհետև կենտրոնացված ջեռուցումից հրաժարվելու պատճառներ սկսեցին բերել տեղական իշխանությունները, որ այն ծախսատար է, բնակիչները ջեռուցման դիմաց վճարումներ չեն կատարում: Պատճառներն այլ գործողությունների հանգեցրին, ապամոնտաժվեցին կաթսայատները, եղած գույքը վաճառվեց մաս-մաս:
Կենտրոնացված ջեռուցման համակարգի եղած 4 պատերն ու խողովակաշարերի դիտահորերը մնացին անպետք ու վաճառքի ոչ ենթակա գույք: Մինչև 3 մետր խորության դիտահորերը թաղամասի յուրաքանչյուր շենքի բակում մեկը կամ երկուսը չեն: Թվում է՝ անվտանգ են, քանի որ փակ են կափարիչներով, բայց փակ ու անտեսանելի տարածքում ու խոր փոսերում ոչ միայն կենցաղային աղբ, այլև ջրեր են կուտակվում: Երկուսն էլ միասին խցանում են առաջացնում, որի հետևանքները բնակիչներն են քաշում:
Թաղամասի դիտահորերում հավաքվող ջուրը հավաքվում է շենքերի նկուղներում: Որ կուտակվող ջրերը գալիս են նախկին ջերմամատակարարման դիտահորերից, համատիրությունները ոչ մի կասկած չունեն, ուսումնասիրել են ու շենքերի ներսում ջրահեռացման, ջրամատակարարման ցանցերի վթարներ չեն հայտնաբերել:
Դիտահոր լցվող ջուրն էլ, հավանաբար, մաքուր խմելու ջուր է: Իսկ սա էլ ապացուցելու համար համատիրության ղեկավարը ջրմուղի մասնագետների է կանչել, լաբորատոր հետազոտության են տարել, որպեսզի համոզվեն՝ իսկապես խմելու ջուրն է անտեղի կորչում:
Ջրի հոսքի տեղը գտնելու խնդիրը ջրմուղինն է, իսկ նախկին ջերմատարների դիտահորերի խցանումները մաքրելու հետ կապ չունեն, գործն արդեն քաղաքի կոմունալ բաժնինն է:
Նախ՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի համար դիտահորերի խցանումների, կուտակվող ջրերի խնդիրները նոր բան էին: Այս թաղամասի ջրամատակարարման ցանցն էլ վթարների պակաս չունի, պոմպերով հաճախ են դիտահորերից ջուրը քաշում, բայց սա հարցի ժամանակավոր լուծումն է, քանի դեռ կենտրոնացված ջեռուցման համակարգի խողովակատարները չեն հանվել, իսկ խրամուղիները չեն ապամոնտաժվել:
«Առայժմ մենք ձեռնպահ ենք մնում դրանք լցնելուց կամ փակելուց։ Քանի որ Անի թաղամասում նոր ջրագծերի ցանց է անցկացվելու, կարծում ենք, որ դրանք հնարավոր է օգտակար լինեն՝ որպես ջրագծերի խրամուղիներ, եթե ջրաշինարարները դրանք չօգտագործեցին, նոր մենք դրանք կփակենք»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Անի թաղամասի ջրամատակարարման ընդամենը 30 տարվա ցանցն արդեն մաշված է, ու մեծ վթարներն էլ՝ հաճախակի են։ Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիր այս թաղամասի համար ևս կար, որը պետք է ավարտված լիներ մոտ երկու տարի առաջ:
Հետաձգված այս ծրագրից է կախված այժմ նաև փողոցաշինական 2-րդ տրանշի մեկնարկը, որով պայմանավորված՝ պատասխանատուները ենթադրում են, որ Անի թաղամասը կշրջանցի այս տարի:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...