Ռուսաստանը գիտի սահմանային կոռուպցիայի մասին, բայց փաստեր չունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Ռուսաստանը գիտի սահմանային կոռուպցիայի մասին, բայց փաստեր չունի

17:09 13.12.2017

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների և առևտրաշրջանառության մասին է այսօր խոսել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոյը: Բանախոսը նշել է, որ 2016-ի համեմատ 2017-ին զգալի ավելացել են ռուսական ներդրումները:

Անդրեյ Բաբկոյն առանձնացրել է հատկապես էլեկտրաէներգիայի ոլորտում կատարվող աշխատանքները: Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավարը շեշտել է, որ իրենք մեծածավալ աշխատանք են կատարում Մեծամորի ատոմակայանի արդիականացման ուղղությամբ, թեև լավ կլիներ, որ նոր ատոմակայանի կառուցման համար հայկական կողմը կարողանար փող գտնել:

«Հորիզոն»-ի հարցին՝ չի՞ պատրաստվում արդյոք Ռուսաստանի կառավարությունն իր միջոցներով՝ մոտ 5 մլրդ դոլարով ռազմավարական գործընկեր երկրում կառուցել նոր, ժամանակակից ատոմակայան այն դեպքում, երբ Թուրքիայում սկսել է գերհզոր ատոմակայան կառուցել ամբողջությամբ ռուսական ֆինանսավորմամբ՝ 21 մլրդ դոլարով:

«Ռուսաստանն ամենուր ներդրումներ անել չի կարող, հասկանում եք: Առանց այն էլ Հայաստանում շատերը դժգոհում են, որ Ռուսաստանն արդեն չափից շատ է այստեղ ներդրումներ անում, դա ձեզ պետք չէ: Դրա համար մենք անում ենք այն, ինչ պետք է Հայաստանի տնտեսությանը, ինչ որոշում է Հայաստանի կառավարությունը: Ռուսաստանը երբեք ստիպողաբար ոչինչ չի անում: Եթե նոր ատոմակայանը ձեզ պետք է, եկեք քննարկենք, գուցե նաև կարողանանք ներդրումներ անել»,- արձագանքել է Բաբկոյը:

Փոխարենը Ռուսաստանը, Բաբկոյի խոսքով, հատուկ տեղ է հատկացնում արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքին: Եվրասիական տնտեսական միության ձևավորումից հետո երկու երկրների առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է՝ մեծացնելով նաև հայկական ապրանքի՝ Ռուսաստան արտահանման ծավալները:

Լրագրողների հարցին, թե ինչ գիտի Բաբկոյը Վերին Լարսի անցակետի և այնտեղ հայ բեռնափոխադրողներից պարբերաբար պահանջվող կաշառքի մասին, ռուս պաշտոնյան չի հերքել.

«Խնդիրը կա: Թե որքան խորն է, չգիտեմ, բայց կարող եմ ասել՝ որպեսզի սահմանային կոռուպցիայի այդ դեպքերը չլինեն, պետք է կառուցել ուղիղ ճանապարհ: Ցավոք, Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունը որոշ դժվարություններ ունի, մենք պետք է անցնենք Վրաստանի տարածքով»:

Թե ինչ կապ ունի Վրաստանը ռուս սահմանապահների կաշառակերության դեպքերի հետ, Բաբկոյը չի պատասխանել, սակայն շեշտել է, որ հնարավոր է՝ Աբխազիայի տարածքով վերագործարկվի գնացքը: Բայց փաստը, որ հայկական արտադրանքը Ռուսաստանում մեծ պահանջարկ ունի, վկայում է այն մասին, որ պետք է բոլոր ուղիներն օգտագործել՝ մեծացնելու առևտրային կապերը, մանավանդ, ըստ բանախոսի, դրա համար պետք է ընդամենը ունենալ ապրանքի ծագման հավաստագիր:

«Հայկական արտադրանքն իր որակի շնորհիվ ռուսական շուկայում առանձնահատուկ տեղ ունի, օրինակ՝ լոլիկը: Երբ մեր շուկայում մեծ պահանջարկ ունեցող հայկական լոլիկը վերջանում է, պատահում է՝ այլ երկրներից ներկրողներ իրենց լոլիկը հայկականի անվան տակ են վաճառում»,- մասնավորապես նշել է ռուս պաշտոնյան:

Անդրեյ Բաբկոյը վստահեցրել է՝ իրեն հանձնարարված է անել ամեն ինչ հայ արտադրողի համար Ռուսաստանի շուկա հասնելու պայմաններ ստեղծելու համար: Եթե կան խնդիրներ, անհրաժեշտ է ընդամենը դիմել Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչություն, և ոչ միայն կլուծվեն խնդիրները, այլև կպատժվեն հայ գործարարից կաշառք պահանջող ռուս սահմանապահներն ու պաշտոնյաները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP