15:01 31.05.2018
Այս օրերին խոսակցություններ եղան, որ Ադրբեջանն առաջ է բերել Հայաստանի հետ Նախիջևանի հատվածում, Արենի գյուղի ուղղությամբ ունեցած դիրքերը։ Razm.info մասնագիտացած կայքը, ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները, պարզել է՝ Արենիի մոտ ադրբեջանական դիրքերը առաջ են բերվել, բայց ադրբեջանական սահմաններում, դրանք չեն հատել սահմանը։
Քարտեզի վրա կանաչով նշված է հայ-ադրբեջանական ճանաչված սահմանը (վերին մասում Հայաստանն է, ստորին մասում Ադրբեջանը՝ Նախիջևանը)։ Կարմիրով նշված են հայկական դիրքերը, որոնք իրենց որոշ հատվածներով անցել են սահմանն ու տեղակայվել ադրբեջանական տարածքում։ Իսկ դեղինով նշված են ադրբեջանական բանակի նոր դիրքերը, որոնք ավելացել են մայիս ամսվա ընթացքում։
Երեք ուղղություններում տեղի ունեցած փոփոխությունները ներկայացնում ենք ինտերակտիվ քարտեզներով։
A ուղղությամբ ադրբեջանցիները 5 նոր ճանապարհ են կառուցել։ Որոշ աշխատանքներ եղել են մայիսի 2-17-ը ընկած ժամանակահատվածում, բայց հիմնական շինարարությունը կատարվել է մայիսի 17-27-ը ընկած ժամանակահատվածում։ Այստեղ նախկինում հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը 4․5-5 կիլոմետր էր, այժմ՝ 750-1600 մետր։
B ուղղությամբ ադրբեջանական դիրքերի տեղափոխման հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17-ից հետո։ Արդյունքում ադրբեջանական նոր դիրքը հայտնվել է երկու բարձունքների վրա տեղակայված հայկական դիրքերի միջև ընկած հատվածում։ Արենի գյուղի անվտանգությունը սրանից չի տուժել, այն դուրս է ադրբեջանական դիրքերից հրազենով կրակելու հեռավորությունից։
C ուղղությամբ ադրբեջանական դիրքերի առաջխաղացումը նույնպես կատարվել է մայիսի 17-27-ը ընկած ժամանակահատվածում։ Այստեղ նույնպես միջդիրքային հատվածը կրճատվել է՝ 2000 մետրից հասնելով 750 մետրի։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...