16:36 31.05.2018
«Հունիսի 1-ից ուժի մեջ է մտնելու ԵՄ համաձայնագիրը, սակայն ակնկալել, որ հունիսի 2-ին որևէ բան կփոխվի, միամտություն է: Դա գործընթաց է, որ պետք է շարունակվի և հուսով եմ, որ կամաց-կամաց այն հանձնառությունները, որ երկկողմանի դրվել են, կյանքի կկոչվեն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը։
Հարցին, թե ինչ ժամկտներում ինչ փոփոխություններ պետք է ակնկալել, Պապիկյանը պատասխանեց.
«Երբ խոսում ենք փոփոխություններից, պետք է հաշվի առնել, որ, նախ և առաջ, դրանք պետք է վավերացվեն անդամ երկրների կողմից: Այս պահին երեք Մերձբալթյան երկրների կողմից է վավերացվել: Դա մեր արտաքին քաղաքական օրակարգում է, և բոլոր հանդիպումներում խոսում ենք վավերացման անհրաժեշտության մասին ու կոչ ենք անում մեր գործընկերներին, որ հնարավորինս արագ վավերացվի»,- ասաց Պապիկյանը:
Պապիկյանը նաև նշեց, որ այսօր նիստի ընթացքում քննարկել են Եվրամիության կողմից ՀՀ-ին տրամադրվող 2017-2020 թվականների համար 176 միլիոն եվրո դրամաշնորհի բաշխումն ու բաղադրիչները։
«Խոսքը ամենատարբեր ոլորտների բարեփոխումների մասին է՝ սկսած տրանսպորտից մինչև մարդու իրավունքներ, լավ կառավարում, տնտեսական և բյուջետային վարկերի տրամադրում, այսինքն՝ բավականին լայն շրջանակ է։ Ես հասկանում եմ՝ բոլորին հետաքրքրում է, թե կոնկրետ քաղաքացու համար 4 տարվա ընթացքում 176 միլիոն եվրոյի օգտագործումն ինչ դրական փոփոխություններ կտա, ինձ թվում է՝ պետք է սպասել,: Սա գործընթաց է, որ ընթանում է»,- ասաց Պապիկյանը:
ԱԳ փոխնախարարը նաև հույս է հայտնել, որ առանց խոչընդոտի բոլոր անդամ երկրների կողմից հնարավորինս արագ կվավերացվի։
Պապիկյանը նաև նշեց, որ 2018 թվականի համար նախատեսված է 36 մլն եվրո, սակայն «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում հնարավորություն կա այդ գումարը ավելացնել։
«Մենք ունենք մի շարք հանձնառություններ մարդու իրավունքների, բարեփոխումներ տարբեր բնագավառներում, ինձ թվում է՝ եթե այս ուղղություններով կոնկրետ և հստակ քայլեր իրականացնենք, մենք կարող ենք ակնկալել, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը կկիրառվի, և ֆինանսավորումը կավելանա»,- հույս հայտնեց փոխնախարարը։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...