Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+20.09 oC

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը

21:10 08.02.2020

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել են մասնակցել ամենամյա «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնել է Harpers Bazar-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը հրավիրված է եղել մրցանակաբաշխությանը և նրանց առաջարկվել է ներկայացնել տարվա լավագույն ֆիլմ անվանակարգը: «Զույգը շատ է շոյվել առաջարկից, սակայն մերժել է այն»:

Ավելի վաղ Սասսեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի ավագ անդամների իրենց լիազորություններից և ֆինանսական արտոնություններից։ Դրանից հետո մի շարք հեղինակավոր միջոցառումների կազմակերպիչներ փորձում են նրանց հրավիրել իրենց միջոցառումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

12:24 15.05.2024

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-11-ն Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Ողջունում ենք մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվս մեկ […] ...

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […] ...

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

10:42 15.05.2024

83-ամյա թոշակառուն դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը

ԱՄՆ-ում 83-ամյա կինը դարձել է համալսարանի պատմության ամենատարեց շրջանավարտը, գրում է UPI-ն։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Մարի Ֆաուլերն ավարտել է Հովարդի համալսարանը մագիստրոսի կոչումով։ Թոշակառուն կատակում է, որ չէր կարծում, որ կապրի մինչև ուսման ավարտը, ուստի ուրախ է ստանալ իր դիպլոմը։ «1959 թվականից դպրոց չեմ գնացել։ Ես նույնիսկ չգիտեի, թե արդյոք կարող եմ ըմբռնել տեղեկատվությունը», – […] ...

Ֆիդանն ընդունել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահին և ՊՆ ղեկավարին

10:20 15.05.2024

Ֆիդանն ընդունել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահին և ՊՆ ղեկավարին

Մայիսի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ: Այս մասին ասվում է X-ում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակված հաղորդագրության մեջ։ Հանդիպման օրակարգի վերաբերյալ այլ տեղեկություններ դեռևս չկան: ...

Թայվանի բանակը հայտնել է կղզուն չինական 45 ինքնաթիռների մոտենալու մասին

10:04 15.05.2024

Թայվանի բանակը հայտնել է կղզուն չինական 45 ինքնաթիռների մոտենալու մասին

Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կղզու մոտ հայտնվել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 45 ինքնաթիռ և վեց նավեր։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ըստ հաղորդագրության՝ առնվազն 26 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի, այսպես կոչված, միջին գիծը, որը կղզին համարում է մայրցամաքային Չինաստանի հետ ոչ պաշտոնական սահմանազատման […] ...

ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Իսրայելին զենքի անխափան մատակարարման օգտին

09:42 15.05.2024

ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել Իսրայելին զենքի անխափան մատակարարման օգտին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, ըստ որի՝ ամերիկյան վարչակազմը պետք է ապահովի Իսրայելին զենքի անխափան մատակարարումը։ Հանդիպումը հեռարձակվել է կոմիտեի կայքում։ Փաստաթղթին կողմ է քվեարկել ինը օրենսդիր, չորսը՝ դեմ։ Օրինագծի տեքստում, որը ներկայացվել է հանրապետականների նախաձեռնությամբ, ընդգծվում է, որ կոնգրեսականները «դատապարտում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու որոշ […] ...

BACK_TO_TOP