19:58 10.02.2020
Հազարավոր պատմաճարտարապետական շենք-շինություններով քաղաքի պատմական միջուկը համարվում է արգելոց, որի Կումայրի անունն արդեն հուշում է հին քաղաքի հնագույն հարուստ պատմության մասին։ Պատմական միջուկում մշակութային մեծ արժեքներ են ալեքպոլցի արհեստավորների ձեռքով շարված սալաքարերով փողոցները, շինությունները, որոնք այդ տարիների ճարտարապետական ոճն են ընդգծում։ «Կումայրի» արգելոց-թանգարանի տեղադրած ուղեցույցներն առայժմ ժամանակագրական 2 շերտին են պատկանում՝ ալեքպոլյան և լենինականյան ժառանգություններով։
«Կումայրի» պատմական միջուկը ընդգրկում է ավելի քան 1000 հա տարածք՝ ներառելով մոտ 1600 հուշարձան, որոնցից ընդամենը 10 շենք-շինություններն այժմ ունեն տեղեկատվական ուղեցույցներ։ Բոլորը չէ, բայց ճարտարապետական կառույցների որոշ մաս ևս կունենա ուղեցույցներ։ Ձեռնարկի հովանավորչությունը, ծննդով լիբանանցի հայ մտավորականը` Իվան Արտհալճյանը պատրաստ է հոգալ։ Պարզապես շենքերի տարեգրությունները, պատմական տեղեկությունների բազան գտնելն է դժվար շատ, գրեթե անհնար։
Ընդամենը մի քանի քայլ այն կողմ դարձյալ ալեքպոլյան ժառանգության մի մասնիկն է ՝ նախկին Արաբաջյան դպրոցը՝ կառուցված 1870- ականներին։ Երկհարկանի շենքը միայն ճարտարապետական տեսքով չէ, որ առանձանում է, այս շենքի պատշգամբն էլ ոչ պակաս ճանաչելիություն ունի, ինչպես, օրինակ, «Մեր մանկության տանգոյի» պատշգամբը։ Կինոյի քաղաք համարվող ալեքպոլյան այս շենքն ու պատշգամբն էլ հայտնի «Եռանկյունի» ֆիլմից են:
Գրեթե նույն ժամանակագրությունն ունի Շիրազ-Աբովյան խաչմերուկում կառուցված 2 մեծահարուստների՝ Ռաֆայելյանների և Թոքմաջյանների առևտրի սրահը, որտեղ այժմ կրթամշակութային գործունեություն է ծավալում Գեղագիտական ազգային կենտրոն Գյումրիի մասնաճյուղը:
Պատմական միջուկի Լենինականի ժառանգություն հանդիսացող շենքերից մի քանիսը ևս ունեն տեղեկատվական ուղեցույցներ։ Դրանցից մեկը «Կումայրի» արգելոցում հաշվառված սովետական շրջանի գեղեցիկ շինություններից մեկն է, որը գյումրեցիներն անվանել են «լոդկայի շենք»՝ արտաքին տեսքը նավի նմանեցնելով։ Ժամանակին եղել է կենտրոնական գրադարանը, իսկ այժմ գործում է Շիրակի թեմի առաջնորդարանը։
Ուղեցույցները եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, բայց առայժմ բացակայում են բրայլան այբուբենով ցուցանակները։ Շատ քիչ փողոցներում էլ տեղադրվել են QR կոդով ուղեցույցներ, որոնք տվյալներ ու պատկերներ են պարունակում քաղաքի տեսարժան վայրերի մասին։ Առանց էքսկուրսավարների Գյումրի մուտք գործող հայ և օտարազգի այցելուների համար այն կողմնորոշվելու, տեղեկություններն առանց խեղաթյուրման ստանալու լավագույն տարբերակն է:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...