21:41 15.02.2020
Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերադարձավ Հայաստան:
Սպիտակ արջին օդանավակայանում դիմավորեցին ծափողջույններով։
Հիշեցնենք, որ Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում մեր մարզիկը 7:1 հաշվով առավելության էր հասել Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Խախելաշվիլու նկատմամբ:
Մինչ այդ գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 7:1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, իսկ 1/4 եզրափակչում Արթուրը 9:0 հաշվով առավելության էր հասել աշխարհի փոխչեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի նկատմամբ: Իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով հաղթել էր ֆինն Մատտի Էլիաս Կուոսմանենին:
Փետրվարի 13-ին Հայաստան էր վերադարձել մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշները նվաճել էին 2 ոսկե ու 2 բրոնզե մեդալ` Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դարձել են Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարապետ Չալյանն ու Կարեն Ասլանյանն էլ կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:
11:06 09.06.2025
Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջՇվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...
10:53 09.06.2025
«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներՍիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...
10:47 09.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...
10:42 09.06.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...