18:20 15.12.2017
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2015-2017թթ. Ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքում տեղակայված ժամանցի կենտրոններում արձանագրված պատահարների և հանցագործությունների դինամիկան։
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքում գործող «Մարաքեշ» և նախկին «Աուռա», ներկայում՝ «Սթար» դիսկո ակումբում բազմիցս արձանագրվել և շարունակում են արձանագրվել իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության դեպքեր։
Վերջին՝ ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, երբ «Սթար» դիսկո ակումբում քաղաքացիներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն էր գործադրել մեկ այլ քաղաքացու նկատմամբ՝ դիտավորությամբ պատճառելով գլխի վնասվածք և գանգի կոտրվածք: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ հանցագործությունը կատարած անձը մի քանի այլ անձինք գործում ներգրավվել են որպես մեղադրալ։
Հատկապես գիշերային ժամերին ակումբների գործունեության ընթացքում արձանագրված դեպքերի հետևանքով խախտվում են քաղաքացիների անդորրն ու հասարակական կարգը, ինչի մասին են վկայում նաև դրանց շրջակայքում բնակվող քաղաքացիների բազմաթիվ դժգոհությունները:
Ընդ որում պարզվել է, որ վերը հիշատակված դիսկո ակումբներին 2015-2017 թվականների ընթացքում՝ ժամը 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն քաղաքապետարանի կողմից չի տրվել, այսինքն ակումբները ժամը 24։00-ից հետո աշխատել են ապօրինի։
Հաշվի առնելով, որ նշված ակումբներում գիշերային ժամերին պարբերաբար տեղի են ունենում հանցագործություններ, այդ թվում նաև՝ ծանր, խախտվում է բնակչության անդորրն ու հասարակական կարգը, ըստ էության՝ առկա է քրեածին իրավիճակ, որը հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններ է ստեղծում, ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հանդես է եկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ուղղված միջնորդագրով:
Մարզի դատախազն անհրաժեշտ է համարել 2015-2017թթ. ընթացքում ժամը 24։00-ից հետո փաստացի ապօրինի գործունեություն ծավալելու համար նշված հաստատություններին օրենքով սահմանված կարգով ենթարկել վարչական պատասխանատվության, միջոցներ ձեռնարկել սեղմ ժամկետում դրանց հետագա գործունեության նպատակահարմարության հարցը լուծելու ուղղությամբ։
Միաժամանակ, համայնքի ղեկավարին առաջարկվել է հատկապես գործունեության ժամերի առումով առավել կանոնակարգել և վերահսկելի դարձնել Գյումրի քաղաքում գործող նմանատիպ ակումբների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կիրառել համապատասխան վարչական ներգործության միջոցներ:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...