Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրենը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.99 oC

Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրենը

19:44 24.02.2020

Այսօր՝  փետրվարի 24-ին, Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով է պարգևատրվել «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը: Այսօր նշվում է նաև Գագիկ Լաճիկյանի 60-ամյակը։ Պարգևը քաղաքում իր ունեցած անմնացորդ նվիրումի, ինչպես նաև մշակութային կյանքում կատարած աշխատանքի գնահատականն է։

Գագիկ Լաճիկյանը գյումրեցի արվեստագետների ընտանիքում է ծնվել, նրա երկու եղբայրների՝ հանրապետության վաստակավոր նկարիչներ Սամվել և Լևոն Լաճիկյանների անունը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս։ Նրանց կրտսեր եղբայրը՝ Գագիկ Լաճիկյանը, թեև եղբայրների նման նկարչական ձիրք չունի, բայց արվեստից հեռու չէ։ Նա ղեկավարում է Գյումրիի «Վարդուհի» արվեստի և «Աղավնի» արհեստի կենտրոնները, որոնք կառուցվել են նյույորքաբնակ բարերար, «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր բժիշկ Հովհաննես Օյունջյանի բարերարությամբ։

2012-ից Գագիկ Լաճիկյանը նույն հիմնադրամի տնօրենն է։ Շուտով նաև «Օյունջյան» հիմնադրամի միջոցներով կենտրոնների հարևանությամբ կկառուցվի ֆիլհարմոնիա։

«Ուրախ եմ, որ այսօր եկել եմ իմ ավագ եղբայրների հետ, արվեստագետ չեմ, բայց այն համոզմունքն ունեմ, որ յուրաքանչյուր գործին մոտենում եմ ստեղծագործաբար, ու այդպես եմ արել անգամ իմ բարեգործական գործունեության ընթացքում։ Իմ ուժերի ներածին չափով ուղղորդել եմ մեր բարերարին իր առաքելությունը ծավալելու հենց մեր քաղաքում՝ Գյումրիում, և դրա արդյունքը մեր բոլորի աչքի առաջ է»,- ասել է «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն Գագիկ Լաճիկյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP