21:25 02.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներդրում ունի Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կձևավորվի նաև համագործակցության նոր օրակարգ։
ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, արձանագրելով, որ գերմանական կողմը տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանի անկախությունից ի վեր, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու գերմանական կողմի պատրաստակամությունը։ Նա ներկայացրել է տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավար Հան Կասենսին, որը վերջին 6 տարիներին աշխատել է Բալկաններում՝ Ալբանիայում, և իր գործունեությունը մեր երկրում կսկսի ծավալել եկող ամսվանից։
ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, արձանագրելով, որ ՄԿՈւ ոլորտում ԳՄՀԸ-ն հայկական կողմի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, տեղեկացրել է, որ 40-ից ավելի մասնավոր ընկերություններ արդեն ընդգրկված են աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերում, և նման կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է։
Գերմանական կողմը շահագրգիռ է ծրագրերում մարզային համայնքների ընդգրկվածությունը մեծացնելու հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու և միջազգային մյուս կազմակերպությունների հետ ջանքերը մեկտեղելու ու ծրագրերը համակարգելու անհրաժեշտությունը։
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...