15:45 04.06.2018
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել և անդրադարձել ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելուն: ՄԻՊ գրասենյակը այդ հանգամանքը համարել է ոչ իրավաչափ միջամտություն նրանց իրավունքներին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախ և առաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից: Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ նաև ազատությունից զրկված անձի անվտանգության շահն ու նրա պաշտպանության անհրաժեշտությունը:
Ոստիկանությունը, որպես ազատությունից զրկված անձանց դատարան չտեղափոխելու հրապարակային հիմնավորում, նշում է, որ ստացված են եղել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի և ազատությունից զրկված մյուս անձանց աջակիցները կարող են շրջափակել դատարանի շենքը և դատական նիստից հետո թույլ չտալ նրանց տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ուստի, ըստ ոստիկանության՝ Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ոստիկանությունը ներկայացրել է բանավոր պարզաբանում նաև այն մասին, որ ազատությունից զրկվածներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով:
Կոնկրետ իրավիճակում Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ ըստ ազատությունից զրկվածների փաստաբանների՝ դատարանը պետք է քննարկեր իրենց պաշտպանյալներից որոշներին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություններ: Դրանից բացի, ազատությունից զրկված մի քանի անձ պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել բողոքներ՝ կապված ոստիկանության կողմից դատարան չտեղափոխվելու և իրենց իրավունքների իրականացմանը խոչընդոտելու հետ: Նրանք նույնը պնդել են նաև քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում:
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական արժեքներ են, որոնք ապահովող բարձրագույն մարմինը դատարանն է: Դատական որոշման հիման վրա ազատությունից զրկված անձի տեղափոխումը դատարան նպատակ է հետապնդում երաշխավորել այդ անձի մասնակցությունը դատարանի կողմից նախապես նշանակված դատական նիստի: Ոստիկանության կողմից այս պարտականության կատարումն այդ անձի նշված իրավունքների իրացման անհրաժեշտ պայման է: Ոստիկանությունն իր այդ պարտականությունը պետք է կատարի՝ գործելով այդ նպատակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին խիստ համապատասխան:
Ազատությունից զրկված անձին դատարան չտեղափոխելը նրա անվտանգության ապահովման նկատառումով յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկներով՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է դատական իշխանության մարմնի որոշման կատարմանը և անձի սահմանադրական իրավունքներին: Միշտ պետք է նկատի ունենալ, որ ոստիկանության կողմից այդ պարտականության չկատարման ռիսկն անձի գտնվելն է անազատության մեջ առանց դատական պատշաճ ստուգման և դատավարության կոնկրետ փուլում արդար դատաքննության հնարավորությունից նրա զրկվելը: Այլ կերպ՝ ազատությունից զրկված անձի անվտանգության շահի հակակշռումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի այն աստիճանի հիմնավոր, որ հնարավոր լինի հաղթահարել անձնական ազատության ու արդար դատաքննության իրավունքների երաշխավորման բարձր շահը և իրավապահ մարմնի կողմից դատարանի որոշման պահանջի չկատարումը:
Մարդու իրավունքների պաշտպանը, առաջնորդվելով նշված սկզբունքներով, կոնկրետ իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված մյուս անձանց ոստիկանության կողմից դատարան տեղափոխելու պարտականությունը չկատարելը և այդ առնչությամբ բերվող պատճառաբանությունները համարում է անընդունելի:
Ուստի, ստեղծված իրավիճակում նշված անձանց դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքների իրականացմանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ոստիկանությանը հասցեագրվել է համապատասխան գրություն»:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...