14:09 18.12.2017
Դեկտեմբերի 17-ին հանրապետությունում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրությունների դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Ջուղայի փողոցի 6 շենքի բնակարաններից մեկից «թունավորում գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1961 թ. ծնված Մանվել Մ.-ին, 1968 թ. ծնված Արգինե Հ.-ին, 1971 թ. ծնված Տիգրան Հ.-ին և 1970 թ. ծնված Արմինե Հ.-ին, որոնք հայտնել են, որ թունավորվել են գազի արտահոսքից:
Մեկ այլ հադղորդագորության համաձայն՝ 05.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1973 թ. ծնված Երջանիկ Տ.-ն, 2002 թ. ծնված Ելենա Տ.-ն, 2003 թ. ծնված Միլեն Տ.-ն, 1978 թ. ծնված Լուսինե Ս.-ն, 1950 թ. ծնված Էլեն Տ.-ն և 2012 թ. ծնված Գոռ Տ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 5-րդ տան գազի կաթսայից արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով վերը նշված անձինք իրենց վատ են զգացել և տեղափոխվել են հիվանդանոց:
ն:
«Սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ 05.20-ին Սևանի հիվանդանոց են տեղափոխվել 1983 թ. ծնված Բաղիշ Հ.-ն, 1994 թ. ծնված Մարո Ջ.-ն, 1986 թ. ծնված Լուսինե Հ.-ն, 2006 թ. ծնված Սևակ Հ.-ն և 2007 թ. ծնված Վահե Հ.-ն: Նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, իրենց տանը գազօջախի փականը անզգուշաբար բաց թողնելու հետևանքով արտանետված գազից:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...