14:16 18.12.2017
ՀՀ ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ պանավեճ է ծավալվել այն հարցի շուրջ, թե որ վիճակագրությունն է ավելի հավաստի, երբ խոսքը վերաբերում է Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստող Գարդասիլ անունով խպատավստանյութին:
Բժշկիշկ Գարիկ Աղաբեյկանի խոսքերով պատվաստվածների 65 տոկոսի դեպքում, պատվաստվելուց հետո, մահ է գրանցվել: Ըստ վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի՝ 120-ից ավել դեպք է գրանցվել, բայց նրանց կեսը՝ 60-ից ավելն արդեն ապացուցված է, որ պատահարների հետևանքով է եղել:
Երբ մասնագետները սկսել են բանավիճել, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկարվար Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ի վերջո այս վիճակագրությունները հստակեցնելու կարիք կա:
Համաճարակաբան Գայանե Մելիք-Անդրեասյան ասել է, որ Գարիկ Աղաբեյկանն մատնանշում է «Վայերս» համակարգի տվյալները: Մելիք-Անդրեասյանը պարզաբանելով, թե խոսքը որ համակարգի մաիսն է ասել, որ ԱՄՆ-ում գոյություն ունի մի կայք, որտեղ ամեն ոք կարող է գրանցել այն իրադրությունները, որոնք նկատվել են պատվաստումից հետո մեկ տարվա ընթացքում:
«Ըստ այդ կայքի 2011 թվականին ԱՄՆ-ում կատարվել է 35 մլն դեղաչափ Գարդասիլի օգտագործում: Վայերս համակարգում գրանցված է 18 հազար 728 գրանցում: կարծում եք, որ սա մեծ թիվ է, բայց դա ընդամենը 0.1 տոկոս է» -ասել է Գայանե Մելիք-Անդրեասյանը:
ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի պատասխանատու Գայանե Սահակյանն էլ իր հերթին հավելել է, որ Վայերս համակարգը գրանցվող համակարգ է, ոչ թե պատճառահետևանքային կապը հաստատող:
«35 մլն պատվաստվածից 62 մահվան դեպք: 62-ից 38-ը առողջական խնդիր է ունեցել: Նրանց համար պատճառահետևանքային հետազոտություններ են կատարվել: Թե ինչ առողջական խնդիրներ ունեն և այդ խնդիրներն արդյո՞ք կապ ունեն պատվաստման հետ, թե՞ ոչ: Վերջնական եզրակցոըւթյամբ ոչ մեկը պատճառահետևանքային կապ չի ունեցել պատվաստման հետ: Օրինակ ինչ առողջական խնդիր կարար լիներ՝ լեյկոզ՝ արյան հիվանդություն, սեզոնային գրիպից հետո ուղեղի թաղանքի բորբոքում, ի՞նչ կապ ունի պատվաստման հետ և նման մի շարք ախտորոշումներ», -ասել Գայանե Սահակյանը :
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...