20:21 07.03.2020
Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության 62 հոգևոր սպասավորների հետ, որոնք մեկտեղվել էին Մայր Աթոռում եռամսյա գործունեությունն ամփոփելու նպատակով:
Հանդիպմանը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը երախտագիտությամբ անդրադարձավ Հայոց բանակի և Հոգևոր Առաջնորդության հանդեպ Նորին Սրբության կողմից դրսևորվող հոգատար վերաբերմունքին, ապա ներկայացրեց հոգևոր սպասավորների կողմից իրականացվող աշխատանքները։ Առաջնորդության գործունեության վերաբերյալ եռամսյա զեկույցով հանդես եկավ նաև Պաշտպանության բանակի ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց բանակի գնդերեցներին և Վրթանես Սրբազանին՝ բարձրորեն գնահատելով նրանց նախանձախնդիր ծառայությունը և զինվորների հետ տարվող աշխատանքը: Նորին Սրբությունը կարևոր նկատեց նման հանդիպումները, որոնք առիթ են ընծայում քննության առնելու կատարված աշխատանքը, միմյանց հետ կիսվելու հովվական փորձառությամբ, նաև միասնաբար փնտրելու առկա մարտահրավերների պատասխաններ և բարձրաձայնվող խնդիրների լուծումներ:
Հայոց Հովվապետը, ընդգծելով բանակում գնդերեցների ծառայության ներդրման կարևորությունը, հաստատեց, որ նրանց առաջնային խնդիրը և նպատակը պետք է լինի բանակում զինվորի համար հոգևոր-բարոյական առողջ միջավայրի կերտումը, միջանձնային հարաբերություններում եղբայրասիրության ամրապնդումը և ազգային, հայրենասիրական ոգու զորացումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը հատկապես շեշտեց զինվոր-գնդերեց հարաբերություններում վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր է հաղթահարել առկա արատավոր երևույթները և կանխել դրանց անցանկալի, երբեմն ողբերգական հետևանքները:
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաև նկատեց, որ թեպետ բանակում ծառայող հոգևորականների առջև կան ծառացած բազում մարտահրավերներ, յուրաքանչյուր գնդերեցի համար առաջնայինն այն պատասխանատվությունն է, որ նա կրում է իր զորամասում ծառայող յուրաքանչյուր զինվորի համար։ «Ձեր նպատակն ու տեսլականը պետք է լինի զինվորի մոտ ոգու և գիտակցության կերտումը՝ հայրենասիրական ոգու, ընկերասիրության զգացումների և աստվածսիրության», – նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հորդորելով հոգևոր սպասավորներին մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով մոտենալ իրենց ծառայությանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության առջև ծառացած մի շարք խնդիրներին, ծառայության ընթացքում ծագող դժվարություններին և այլ հարցերին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերն օրհնի ու զորացնի Հայոց բանակի զինվորներին և գնդերեցներին իրենց նվիրյալ ծառայության մեջ, խաղաղ պահի հայրենի մեր երկիրը և անառիկ՝ նրա սահմանները։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...