12:23 08.03.2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առիթով:
«Սիրելի՛ տիկնայք,
ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ: Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր պետության և հասարակության համար:
Դուք ձեր նուրբ ուսերին պատվով տանում եք առօրեական կենցաղային դժվարությունները և դրա հետ մեկտեղ իրականացնում կարևոր առաքելություն՝ դաստիարակելով հայրենիք սիրող այնպիսի զավակներ, ովքեր այսօր աներեր կանգնած են Հայրենիքի սահմաններին: Անգնահատելի է ձեր դերակատարությունը մեր հերոսական ժողովրդի երկարամյա պատմական ընթացքի, ազգային ավանդույթները պահպանելու, արժեքներ ստեղծելու ու դրանք սերնդեսերունդ փոխանցելու հարցում:
Բազմիցս եմ նշել, որ Հայ կինը մեր ընտանիքների ներսի պատն է, այն անգնահատելի ուժը, որի շնորհիվ ապահովվում է հայ ընտանիքների ամրությունն ու երջանկությունը:
Գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ ցանկանում եմ առանձնակի շնորհավորել այս պահին ծառայության մեջ գտնվող կանանց և հատկապես՝ ԱԻՆ համակարգը ներկայացնող կանանց:
Դուք կրկնակի երախտագիտության եք արժանի՝ թե՛ որպես հայ օջախի հիմնասյուն, թե՛ որպես արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցներ, ովքեր իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն ամեն վայրկյան ծառայեցնում են մեր պետությանն ու մեր ժողովրդին, նրա անվտանգության ապահովմանը՝ հաճախ վտանգի ենթարկելով սեփական կյանքը:
Հարգելի՛ տիկնայք՝ մայրեր, քույրեր, մաղթում եմ, որ երբևէ չունենաք սիրո, հոգատարության ու նվիրվածության պակաս: Ջերմություն և անսահման հաջողություններ ձեզ ու ձեր ընտանիքներին:
Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- ասվում է ուղերձում:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...