Դատախազությունը դիմել է նախարարություն՝ «Սևան ազգային պարկի» զավթված հողատարածքի շինությունների հետագա տնօրինման հարցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

Դատախազությունը դիմել է նախարարություն՝ «Սևան ազգային պարկի» զավթված հողատարածքի շինությունների հետագա տնօրինման հարցով

11:08 09.03.2020

Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ դիտավորությամբ միջոցներ չեն ձեռնարկել, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել:

2016թ. դեկտեմբերի 12-ին միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից հիշյալ հողամասի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի մի բնակիչ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի 2016թ. դեկտեմբերի 26-ի որոշման հիման վրա այդ անձին 25 տարի ժամկետով վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվել է նշված հասցեում գտնվող 1,0526 ՀԱ հողամասը՝ 2 տարվա ընթացքում 250 մլն ՀՀ դրամ ներդրումով հանգստի գոտի կառուցելու համար: Ապա 2017թ. մայիսին կնքվել է պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, փաստորեն, այն դեպքում, երբ արդեն իսկ հողամասը զավթված է եղել և դրա վրա ինքնակամ կառուցված են եղել շենքեր և շինություններ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարը և նույն մասնաճյուղի տեսուչը հաստատապես իմանալով, որ պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի վրա ապօրինի կառուցվում են ինքնակամ շենք-շինություններ, միջոցներ չեն ձեռնարկել դրանք կասեցնելու ուղղությամբ: Իսկ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարը, հաստատապես իմանալով նախկին նախարարի կողմից այդ հասցեում առանց համապատասխան թույլտվության ամառանոց կառուցելու մասին, դիտավորությամբ չի կատարել ինքնակամ կառույց իրականացնողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իր լիազորությունները:

Ավեին, հստակ իմանալով արդեն իսկ կառուցված՝ ամառանոցի առակայության մասին՝ համայնքի ղեկավարը նշված հասցեի հողամասի վերաբերյալ պատրաստել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որում մտցրել է կեղծ տեղեկություններ, առ այն, որ նշված հողամասը չկառուցապատված, կիսով չափ ծառապատված տարածք է: Դրա հիման վրա 12.12.2016թ. միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պետական սեփականություն հանդիսացող այդ հողամասի մասով անցկացվել է վերոնշյալ մրցույթը, և ՊՈԱԿ-ի ու քաղաքացու միջև կնքվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է Դրախտիկ համայնքի նախկին ղեկավարի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 315.2-րդ հոդվածով, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ղեկավարի և նույն մասնաճյուղի տեսուչի արարքներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազի հատկանիշների առկայությունը: Վերջիններս, սակայն, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շենք-շինությունները կառուցվել են 2010-2015թթ., այսինքն՝ անցել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետը, և այն հանգամանքը, որ նշված բոլոր պաշտոնատար անձինք զղջացել են կատարած արարքի համար և խնդրել իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, վարույթն իրականացնող մարմինը 04.03.2020թ. որոշում է կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ համաներման ակտի ընդունման և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով:

ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև 2017թ. մայիսին կնքված պայմանագրով կառուցապատում իրականացնելու ժամկետ չի սահմանվել, իսկ դրանից հետո առ այսօր համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարության թույլտվություն չի տրամադրվել։ ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, եթե կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չի օգտագործվել: 2020թ․ մայիսի 3-ին սպառվում է կառուցապատում իրականացնելու և ավարտելու ժամկետը, իսկ հողի սեփականատիրոջ, տվյալ դեպքում պետության մոտ, ծագում է հողամասի նկատմամբ կառուցապատողի իրավունքները դատական կարգով դադարեցնելու իրավունքը։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ քննարկելու վերոնշյալ իրավական հիմքերով կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով դատարան հայց հարուցելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման հարցերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP