17:50 09.03.2020
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Քննարկվել և ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները:
Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ հանցագործությունների տեսակների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների կանխման, հակազդման, բացահայտման, հանցագործություններին նպաստող պատճառների վերացման ուղղություններով կատարված աշխատանքների վրա ներազդող գործոնները, դատախազության գործունեության հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները:
2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 8.8 %-ով: Հանցագործությունների դեպքերի աճը տեղի է ունեցել առավելապես միջին ծանրության և ծանր հանցագործությունների աճի հաշվին, որոնք կազմել են ընդհանուր հանցագործությունների համապատասխանաբար 27.8%-ը և 16.7%-ը: էական նվազում է արձանագրվել մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով, որի պայմաններում, սակայն, 2018թ. համեմատ 34.3 տոկոսով աճել են սպանությունների դեպքերը: Որոշակիորեն ավելացել են նաև սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության դեպքերը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հանցավորության շարժընթացում արձանագրված միտումներին՝ դրանք խիստ մտահոգիչ է համարել՝ նշելով, որ նպաստող ավանդական գործոնների համակողմանի վերլուծությունը վկայում է, որ հատկապես առաջնային ուշադրության է պետք արժանացնել քրեական հետապնդման բոլոր մարմինների աշխատանքում առկա որոշակի թերացումներին: Գլխավոր դատախազը հատկապես դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց անհապաղ ձեռնամուխ լինել հատկապես մեծ վտանգավորություն ներկայացնող նշված հանցատեսակներով խոր և համակողմանի վերլուծություններին՝ հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները և դրանց հիման վրա ոչ միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու կոնկրետ և թիրախային հանձնարարություններ տալ, այլև խստորեն հետևել դրանց կատարման ընթացքին: Այս հարցում հետագա թերացումները, դրսևորված անփույթ և անտարբեր վերաբերմունքը՝ անկախ նրանից՝ որ օղակում է արտահայտվում, պետք է արժանանա խիստ իրավական, իսկ հիմքերի դեպքում նաև քրեաիրավական գնահատականի:
Շարունակվում են լուրջ արդյունքներ արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Ընդհանուր առմամբ 4.7 տոկոսով ավելացել են կոռուպցիոն դեպքերով քրեական վարույթների հարուցումները, 26,6%-ով՝ իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը: Սակայն այս ոլորտում հիմնական դրական որակական տեղաշարժն արձանագրվել է քրեական հետապնդման ոլորտում: Մասնավորապես, 2018թ. համեմատ մոտ 59%-ով ավելացել են դատարան ուղարկված կոռուպցիոն գործերը, 68%-ով՝ դատի տրված անձանց թիվը: Միայն վարույթն ավարտված նյութերով, քրեական գործերով և դատարանում քննված և ավարտված գործերով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը շուրջ 12 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը, իսկ այդ գործերով վերականգնված վնասը նախորդող տարվա համեմատ ավելի է 2.5 անգամ(առավել մանրամասն կհրապարակվի առաջիկայում):
Կոլեգիայի նիստում նշանակալի է համարվել հատկապես պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազության իրականացրած գործունեության արդյունավետությունը: 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է 939 իրավախախտում, հարուցվել 228 քրեական գործ, 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար: Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 33 մլրդ. դրամ, վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ չնայած նշված ոլորտներում կատարված հսկայածավալ աշխատանքներին, անհրաժեշտ է մի կողմից ակտիվացնել պետական շահերի պաշտպանության գործառույթի լիարժեք իրացմանն ուղղված դատախազության տարածքային ստորաբաժանումների ջանքերը՝ նախապես հստակեցնելով և թիրախավորելով համապատասխան տարածաշրջաններին բնորոշ ռիսկային ոլորտները: Բացի դրանից՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է առաջնահերթություն սահմանել հստակ պլանավորված գործողությունների միջոցով հանցագործություններով պետությանը պատճառված վնասի հայտնաբերումն ու վերականգնումը, ինչը դառնալու է արդյունավետության գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը: Բացի դրանից՝ խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների գերակտիվ գործադրմամբ նպաստել կոռուպցիոն քրեական գործերով քննությունների հնարավորինս արագ հանգուցալուծմանը և բավարար ապացուցողական բազայի ձևավորմամբ մեղադրական եզրակացություններով գործերը դատարան ուղարկելուն: Ընդ որում՝ շեշտը դրվել է կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ անցնող անձանց կողմից թաքցվող գույքի բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների ձեռնարկման վրա:
Կոլեգիայի նիստի ընթացքում անհանգստացնող է համարվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը և հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարի մակարդակը: Նկատի ունենալով, որ առանձին տարածքներում, որտեղ առավել հետևողականություն է դրսևորվել դատախազության նախաձեռնությամբ անվտանգության տեխնիկական միջոցների տեղադրման հարցում, նկատվել է ինչպես բնակարանային գողությունների նվազման, այնպես էլ բացահայտման ցուցանիշների բարելավման միտում, հանձնարարվել է ակտիվացնել այդ ուղղությամբ աշխատանքները նաև մյուս տարածքներում՝ գործակցության դաշտ ներգրավելով ՏԻՄ-երին և իրավասու այլ մարմիններին:
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ կարևորել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության և պատժի նպատակների իրականացման ներդաշնակության ապահովումը՝ դատախազական գործառույթների բացարձակ իրավաչափ իրականացմամբ:
Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազը տարբեր խնդիրների հետ կապված տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ, անդրադարձել, մասնավորապես, քրեական ենթամշակույթի նկատմամբ լիարժեք անհանդուրժողականության անհրաժեշտությանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...