11:38 05.06.2018
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41-57-րդ հատվածի (Սևանի ՃՈ կետից դեպի Երևան) մոտ 16 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են մեկնարկել։ Կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է շինհրապարակ:
Հիշեցնենք, որ Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-57-րդ կմ ճանապարհահատվածը հունիսի 2-ից փակ է երևեկության համար։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Հակոբյանը հավաստիացել է, որ ճանապարհը կահավորվում է համապատասխան քանակի անվտանգության տարրերով: Նա զրուցել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ` հորդորելով համագործակցել կապալառու կազմակերպության հետ` առավելագույնս ապահովելու երթևեկության անվտանգությունը շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում։
Աշոտ Հակոբյանը հայտնել է, որ դեպի Սևան ամառային սեզոնի երթևեկի ակտիվացման դեպքում հանգստյան օրերին շինարարությունը պետք է դադարեցվի` խցանումներից խուսափելու համար։
Այնուհետև նախարարն այցելել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատված։ Այստեղ ևս 3 առանձին հատվածներում, շուրջ 18.3կմ ընդհանուր երկարությամբ, մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:
Շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության ղեկավարը տեղեկացրել է, որ շինաշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն սեպտեմբերին։ Հաշվի առնելով նշված ճանապարհահատվածի բարձր ինտեսիվությունը՝ նախարարը պահաջել է աշխատանքի ճիշտ պլանավորում և կազմակերպում՝ ապահովելու երթեևեկության անվտանգությունը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...