17:12 10.03.2020
Ձվի շուկայում եղել է գերարտադրություն, ինչը տարվա սկզբից արդեն կանխատեսվել է: Այսօր՝ մարտի 10-ին, լրագրողներին ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Սա, ըստ Ստեփանյանի, շուկայում ձվի գնի անկման պատճառներից մեկն է:
«2018-ը հաջող ավարտեցինք, և եթե հիշում եք, ամբողջությամբ ինքնաբավ եղանք, և առաջին անգամ ներկրում տեղի չունեցավ: 2019-ը թռչնաբույծների համար հաջող տարի էր, ինչը պայմանավորված էր և´ կենսական անվտանգության պայմանների բարելավմամբ, և´ բնակլիմայական ու ներդրումային քաղաքականության իրականացմամբ: Այդ բոլոր արդյունքում 19-ին ունեցանք մեկ ձվի հաշվով 10 դրամ գնի նվազում»,- պարզաբանեց Սերգեյ Ստեփանյանը:
Նրա խոսքերով` 2019-ի ընթացքում ավելացավ նաև ձվի արտադրության 2 մասնագիտացված տնտեսություն, որոնք նախկինում դուրս էին եկել շրջանառությունից սնանկացման պատճառով և 2019-ին նորից մտան արտադրական պրոցեսի մեջ: Բացի դրանից՝ գրեթե եռապատկվեց նաև փոքր ֆերմերային տնտեսությունների թիվը, որոնք զբաղվեցին թռչնաբուծությամբ ու ձվի արտադրությամբ:
«Մեզ անհրաժեշտություն կար ապահովելու տարեկան միջինը 2400 արկղ ձու, մենք տարվա կտրվածքով արտադրեցինք 2880 արկղ, մեկ արկղը 360 ձու է: Հունվարի 15-ից հետո սկսվեց գլխաքանակի նվազում: Նույնիսկ այն գլխաքանակը, որ դեռ մթերատվության տակ էր և սպասելիք կար, ժամկետից շուտ սպանդի ենթարկվեց, դրան ավելացվեց նաև արտահանումը, որ երբեք չենք ունեցել»,- նշեց Ստեփանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Իրան չենք կարողանում արտահանել, Իրաքը պահանջարկ ունի, բայց ցածր գին է առաջարկում, Ռուսաստանում նույն վիճակն է` ձվի ավելցուկ կա, և ձուն Հայաստանից արտահանվում է Մուրմանսկ, և դեռ պարզ չէ, թե վերջնական ծախսերը որքան կկազմեն:
«Մենք առաջարկել ենք կառավարությանը օգնել արտահանման գործով, ինչպես նաև հեղուկ և ձվի փոշու արտադրություն հիմնելու գործում: Շատ արագ հնարավոր է կազմակերպել դա, և մեծ ներդրումներ չի պահանջում»,- ընդգծեց Սերգեյ Ստեփանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...